Ամառային դպրոց - Սյունիքի մարզի հայկական արհեստները
Հուլիսի 14 - Հուլիսի 28, 2019 թ.
Գորիս, Հայաստան
«Սյունիքի մարզի հայկական արհեստներ» երկշաբաթյա հագեցած ամառային դպրոց է, որի շրջանակներում մասնակիցները կծանոթանան Սյունիքի մարզի յուրահատուկ արհեստներին, պատմությանը և ձեռք կբերեն կիրառական արհեստագործական գիտելիքներ՝ բացահայտելով տեղական արհեստների գաղտնիքները։
Ամառային դպրոցը հիանալի առիթ է հայկական ազգային և տարածաշրջանային մշակույթով հետաքրքրվողների համար՝ բացահայտելու մշակույթի անբաժան մասը կազմող արհեստների բազմազանությունն ու գաղտնիքները:
Ուսումնական ծրագրին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու տարածաշրջանի պատմամշակութային արժեքներին, ճարտարապետական կոթողներին, հուշարձաններին և մշակութային առանձնահատկություններին։
Ծրագիրը մշակվել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» Հիմնադրամի, «Dispro Line» ՍՊԸ-ի և ԱՐՄԱԿԱԴ Հայաստանի կողմից:
Դասընթացները կվարեն Հայաստանի արհեսագործության ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև տեղացի արհեստավարժ վարպետներ, որոնք հայտնի են իրենց անհատական ձեռագրով ու ժողովրդական արհեստագործության գաղտնիքների իմացությամբ:
Դասընթացները
Ամառային դպրոցի ծրագիրը կընդգրկի ազգային արհեստների ակադեմիական և պատրաստման պրակտիկ կիրառական դասընթացներ «Սիսիան կերամիքս»-ի, Շինուհայրի «Բրդից կարպետ», «Տաթևի տրեխագործություն» արհեստանոցներում, ինչպես նաև կներառի առաջադրանքներ և համապատասխան ուղեցույցներ հետևյալ ուղղություններով՝
1. Սյունիքի մարզի ազգային արհեստների ու դրանց պատմության վերաբերյալ / Թաղիքագործություն, Ասեղնագործություն, Տրեխագործություն, Փայտագործություն, Կավագործություն, Ոչխարի խուզում, Բրդի մանում, Թելերի բնական ներկում, Կարպետագործություն:
2. Սյունիքի պատմությունը, մշակույթն ու ճարտարապետությունը
Յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան դասընթացը կմեկնարկի արհեստանոցներում և կներառի դասացուցակով տվյալ օրվա սահմանված արհեստի վերաբերյալ տեսական դասընթացի հատված, որին հաջորդի գործնական մասը՝ պատրաստման ամբողջական շրջափուլի ցուցադրում և բոլոր անհրաժեշտ մանրամասների բացատրություն արհեստավորի կողմից։ Այս հատվածում մասնակից ուսանողներից յուրաքանչյուրը փորձում է պատրաստել և մասնակցել պատրաստման գործընթացին՝ հետևելով արհեստավորի խորհրդին և ցուցումներին: Արհեստների ուսուցանումը պլանավորված է հստակ օրերով և գրաֆիկով։ Յուրաքանչյուր օր պլաանավորված է 4 ակադեմիական ժամ, որը ներառում է և պրակտիկ, և գործնական պարապմունքները: Ուսուցման ընթացքում կկազմակերպվի ընդմիջումները, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տվալ տարածքաշրջանի ավանդական, ազգային ուտեստները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սյունիքում առկա են տարբեր արհեստների վերաբերյալ հմուտ և բազմաշնորհ վարպետներ, դասընթացները կկազմակեպվեն հենց այդ արհետսավորների արհեստանոցներում, որը նույնպես հետաքրքիր և բազմաբովանդակ առօրյա կապահովեն մասնակիցների համար և հրաշալի հնարավորությւոն՝ ծանթանալու տվյալ տարածաշրջանի, բնակավայրի պատմությանը և մշակույթին:
Դասընթացների լեզուն հայերենն է՝ զուգահեռ անգլերեն թարգմանությամբ։
Ճամփորդություններ
Ամառային դպրոցի ընթացքում՝ հատկապես ոչ աշխատանքային օրերին, ծրագրի մասնակիցների համար նախատեսված են նաև ճամփորդություններ:
Մասնակիցները կայցելեն Տաթևի վանք, Խնձորեսկ, Հալիձոր, Հին Գորիս, Բղենո վանք, Որոտնավանք և Սիսիան քաղաք, Քարահունջ, Շաքիի ջրվեժ, Ստեփանակերտ, Շուշի և Գանձասար։
Ամառային դպրոցի արդյունքները
-
Ամառային դպրոցը մասնակիցներին կտրամադրի տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, թեմատիկ քննարկումների հնարավորություն, որոնք կապահովեն ծրագրի ընթացքում ստացված գիտելիքների կիրառելիության բարձր մակարդակ:
-
Ամառային դպրոցը կնպաստի մասնակիցների մոտ հայկական ազգային մշակույթի մաս կազմող՝ հայկական ազգային արհեստների պատրաստման և կիրառման վերաբերյալ խորքային գիտելիքների ձեռք բերմանը:
-
Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառել ակադեմիական հետազոտությունների, անհատական մեկնարկային բիզնես նախագծերի մեջ, ինչպես նաև, որպես հոբբի՝ իրենց անձնական կյանքում։
-
Ամառային դպրոցի ավարտին կկազմակերպվի տեղական ազգային խաղերի և պարերի փառատոն:
Ովքեր կարող են մասնակցել
Այս միջազգային ամառային դպրոցին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր առնվազն 18 տարեկան են և հետաքրքրված են հայկական ու տարածաշրջանային մշակույթով, ժողովրդական արհեստագործությամբ:
Ծրագիրը նախատեսված է արվեստագետների, ազգագրագետների, մշակութաբանների, պատմաբանների, գրականագետների և/կամ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերել հայկական և մասնավորապես Սյունիքի ժողովրդական արհեստների պատմության և պատրաստման վերաբերյալ:
Ծրագրի արժեք
Ամառային դպրոցի մասնակցության վճարը 1990 ԱՄՆ դոլար է:
Այն իր մեջ ներառում է՝
Երևան – Գորիս – Երևան ուղևորափոխադրումը։ Բնակության և սննդի ծախսերը Գորիս քաղաքում։ Ճամփորդությունների ծախսերը ծրագրի ընթացքում։
Դիմումների ընդունման կարգը
Բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել ծրագրին՝ անգլերեն հայտարարության ներքևում սեղմելով APPLY ONLINE կոճակը և լրացնելով համապատասխան դաշտերը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի ապրիլի 5-ն է։
Դասընթացի վճարն ամբողջությամբ պետք է փոխանցել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը՝ բանկային փոխանցման միջոցով։