Yerevan State University (YSU)  Follow

Կարճաժամկետ դասընթացների ընդունելություն Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնում

Publish Date: Jul 11, 2017

Դասընթացներ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հայտարարում է ընդունելություն կարճաժամկետ դասընթացների շրջանակներում: Ծրագրի նպատակն է տրամադրել համալիր գիտելիքներ և հմտություններ գենդերային հիմնահարցերով և կանանց հիմնախնդիներով զբաղվող, ինչպես նաև հարակից գիտական ճյուղերում գործունեություն ծավալող սկսնակ և կայացած մասնագետներին, ովքեր հետաքրքրված են և/կամ աշխատանքային գործունեության բերումով առնչվում են գենդերային զգայունության ապահովման հարցերին թե հասարակական, թե պետական, թե մասնավոր սեկտորներում:

ԵՊՀ ԳՀԱԿ-ի կողմից առաջարկվում են հետևյալ դասընթացները.

  • Գենդերային քաղաքականության մշակում և ներդնում
  • Գենդերային զգայուն բյուջետավորում և աուդիտ
  • Կանայք, բանակցություններ և խաղաղաշինություն
  • Արվեստ և ֆեմինիզմ/ Կանայք արվեստում
  • Միջմշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն
  • Բիզնես հաղորդակցություն կանանց համար
  • Ռազմավարական կառավարում ղեկավարների համար
  • Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները
  • Իրավական դաշտի գենդերային ուսումնասիրություն
  • Կանանց և գենդերային հիմնախնիրներին վերաբերող հռչակագրերի և տեղական օրենսդրական իրավական ակտերի ուսումնասիրություն
  • Գենդերահեն իրավախախտումների դեպքում կանանց իրավունքների պաշտպանության պրատիկա
  • Մարդու իրավունքները և գենդերային հիմնախնդիրները
  • Սոցիալական աշխատանք. ֆեմինիստական հեռանկարներ
  • Գենդերային հիմնախնդիրների հաղթահարումը հոգեբանության տեսանկյունից
  • Գենդերը սոցիոլինգվիստիկայի համատեքստում
  • Առաջնորդական ներուժի բացահայտում և կանանց առաջնորդության խթանում
  • Կառավարում (մենեջմենթ) և կանանց ձեռներեցություն
  • Մարքեթինգ․գովազդի առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց համար
  • Հայ կանանց պատմությունը 19-20-րդ դարերում
  • Գենդերային և ֆեմինիստական հետազոտական մոտեցումների պրակտիկ կիրառումը
  • Կանանց և գենդերային հիմնահարցերը հանրային կառավարման մեջ
  • Միջոցների հավաքագրում (ֆանդրայզինգ)  և սոցիալական ձեռներեցություն
  • Հանրային առողջապահություն և կանանց իրավունքներ
  • Գենդերային զգայուն լրագրություն

Դասընթացները կմեկնարկեն 2017 թվականի սեպտեմբերից: Դասընթացների տևողությունը՝ 4-ից 6 շաբաթ՝ կախված դասընթացի բովանդակությունից և ծավալից, ինչպես նաև դիմորդների քանակից: Յուրաքանչյուր դասընթացավար իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ է, ով ընտրվում է ըստ իր ոլորտում ունեցած գիտելիքի, փորձի, ինչպես նաև միջազգային մակարդակում ունեցած հաջողությունների և ձեռք բերած փորձի հիման վրա: Դասընթացավարները վերապատրաստվել են արտասահմանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ Արիզոնայի պետական համալսարանում, Կանզասի, Օքսֆորդի համալսարանում, Կենտրոնական եվրոպական համալսարանում, ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի, Վիեննայի և այլ համալսարաններում:

Դասընթացների արժեքը՝ 30 000 - 90 000 ՀՀ դրամ:

Յուրաքանչյուր առանձին դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:

Առկա է նաև ճկուն զեղչային համակարգ՝

ԵՊՀ ուսանողների համար - 20 % զեղչ

ԵՊՀ աշխատակիցների համար - 15 % զեղչ

Անհրաժեշտության դեպքում գործում են նաև կորպորատիվ փաթեթներ:

Մանրամասների և հայտերի համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 060 710390 հեռախոսահամարով և/կամ նամակ գրել cgls@ysu.am էլեկտրոնային հասցեին:

Similar Opportunities


Disciplines

Art History

Arts

Business

Business Administration

Culture

Economics

Education

Entrepreneurship

Gender Studies

History

Human Rights

Journalism

Law

Linguistics

Management

Migration Studies

Peace Studies

Policy

Psychology

Public Administration

Public Health

Social Sciences

Social Work

Sociology

Study Levels

Certificate programs

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Event Types

Workshops