Երեւանում իրականացվող միջազգային Համաեվրոպական Executive MBA ծրագրի ընդունելություն

Publish Date: Jan 17, 2023

Deadline: May 31, 2023

Ընդունվում են դիմումներ Երևանում իրականացվող Համաեվրոպական՝ անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների Executive MBA dual degree ծրագրի ընդունելության համար։         

Համաեվրոպական Executive MBA երկակի աստիճանով ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս ապրելով, աշխատելով եւ սովորելով Հայաստանում, միաժամանակ ստանալ երկու MBA դիպլոմներ՝ մեկը Յորքի համալսարանից եւ մեկը՝ Ստրասբուրգի համալսարանից:

Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ:

Մինչեւ մայիսի 31-ը ստացված հայտերը ենթակա են նաեւ լրացուցիչ Early Bird զեղչի, որը կազմում է ընդհանուր կրթաթոշակի 35% -ը:

Համաեվրոպական Executive MBA ծրագիրը դասավանդվում է բացառապես անգլերենով Յորքի համալսարանի, Եվրոպական կամպուս CITY College-ի, Ստրասբուրգի համալսարանի եւ եվրոպական այլ ճանաչված համալսարանների դասախոսների կողմից: Դասընթացներն Երեւանում անց են կացվում են տարվա մեջ 9 անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝  ամիսը մեկ անգամ:

Ծրագրի տեւողությունը 2 տարի է՝ ներառյալ դիսերտացիան կամ ոլորտային դիպլոմային ծրագիրը (Industrial Capstone Project):

Բացի Երեւանում իրականացվող դասընթացներից ծրագիրը ներառում է նաեւ պարտադիր երեք միջազգային ուսումնական շաբաթներ.

ա) ուսումնական շաբաթ (study week) Յորքի համալսարան (Մեծ Բրիտանիա) երկար դասընթացների եւ սեմինարի համար առաջին տարվա վերջում,
բ) ուսումնական շաբաթ (study week)  Ստրասբուրգի համալսարան (Ֆրանսիա) երկար դասընթացների համար երկրորդ տարվա սկզբին,
գ) ուսումնական շաբաթ (study week)   Սալոնիկ (Հունաստան) երկու մասնագիտացված դասընթացների եւ սեմինարի համար երկրորդ տարվա վերջում:

Ուսանողներին հնարավորություն է տրվում ընտրել վեց մասնագիտացումներից մեկը՝ ընդհանուր կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկայի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում եւ առողջապահության կառավարում:
 
Ուսանողները կարող են ընտրել Executive MBA-ի համար սովորելու երկու եղանակ.

- The Executive Mode
՝ դասընթացների առկա անցկացում, Երեւանում եւ երեք միջազգային ուսումնական այցելություններ

կամ

- Executive MBA Blended Mode
՝ բոլոր դասընթացների համաժամանակյա առցանց անցկացում եւ երեք միջազգային ուսումնական այցելություններ:
Ծրագրի յուրահատկությունը կրթության նկատմամբ նրա ամբողջական մոտեցման մեջ է, քանի որ այն ապահովում է բիզնեսի եւ կառավարման հայեցակարգերի լայն ըմբռնում` կենտրոնանալով բիզնես ռազմավարության ձեւավորման եւ իրականացման վրա:

Ուսումը հաջողությամբ ավարտելու դեպքում համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանավարտներին շնորհվում են հետեւյալ աստիճանները եւ MBA դիպլոմները՝

1.
Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA)  եւ MBA դիպլոմ Յորքի համալսարանի կողմից, Մեծ Բրիտանիա
2.
Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA) եւ MBA դիպլոմ Ստրասբուրգի համալսարանի կողմից, Ֆրանսիա
3. 7-
րդ մակարդակի դիպլոմ Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության ոլորտում՝ Chartered Management Institute (CMI) կողմից, Մեծ Բրիտանիա (ըստ ցանկության):

Համաեվրոպական Executive MBA ծրագրիի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է: Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ: 

Մինչեւ մայիսի 31-ը ստացված հայտերը ենթակա են լրացուցիչ Early Bird զեղչի, որը կազմում է ընդհանուր կրթաթոշակի 35 %-ը:

Ընդունելության եւ հայտի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել պաշտոնական երեւանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով կամ գրելով aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին։

Similar Opportunities


Disciplines

Accounting

Art Management

Arts Administration

Business

Business Administration

Economics

Finance

Human Resource Management

Management

Marketing

Project Management

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia