Մագիստրատուրայի ընդունելություն - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, 2017-2018 թթ․

Publish Date: Aug 24, 2017

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակում է 2017-2018 թթ. ընդունելությունը մագիստրատուրայում առկա, հեռակա, այժմ նաև՝ հեռավար բաժիններում:

Առկա և հեռակա բաժիններում ընդունելությունը կատարվում է 30 մասնագիտությունների գծով(մանրամասները՝ http://www.isec.am/admissions/master/entrant.html), իսկ հեռավար կրթությունը (Distance MBA)՝ իրականացվում է համատեղ ՀՀ կառավարման ակադեմիայի հետ՝ երկակի դիպլոմի շնորհմամբ(մանրամասների համար՝ http://www.isec.am/admissions/online-masters-education.html):

Ուսման տևողությունը 1,5-ից -2,5 տարի է:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ ս/թ. սեպտեմբերի 20:

Մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք(մասնագիտությունների, վարձավճարների և ընդունելության հարցազրույցների հարցաշարերի մանրամասները հետևյալ հղումով՝ http://www.isec.am/admissions/master/entrant.html):

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտները կարող են մասնակցել Կենտրոնում իրականացվող փոխանակման ծրագրերին հետևյալ մասնագիտություններով`

  1. «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ` Ֆրանսիայի Փոլ-Սաբատիեի համալսարան (Թուլուզ-3)
  2. «Կառավարում», «Գործարար վարչարարություն (բիզնես կառավարում)», «Բնօգտագործում և բնապահպանություն» մասնագիտություններով` Իտալիայի` Տուշայի համալսարան:

Կենտրոնը համագործակցում է նաև «Amadeus» ընկերության հետ: «Զբոսաշրջության կառավարում» և «Զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագրերով մագիստրանտները լիարժեքորեն տիրապետում են «Amadeus» ծրագիրը:

Դիմել՝

ՀՀ , ք.Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, հեռախոս՝ (010) 52 48 12, կայք՝ www.isec.am, ֆեյսբուք՝  https://www.facebook.com/www.isec.am/

Similar Opportunities


Disciplines

Ecology

Economics

Environmental Studies

Finance

Geography

History

Informatics

International Relations

Journalism

Languages

Law

Linguistics

Literature

Management

Marketing

Mathematics

Political Sciences

Psychology

Sociology

Tourism

Study Levels

Master’s

Host Countries

Armenia