Հանրային քաղաքականության կրթաթոշակներ 2016

Publish Date: Mar 04, 2016

Deadline: Mar 25, 2016

«Հանրային քաղաքականության կրթաթոշակներ» մրցույթի մանրամասները

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության մեկնարկի մասին, որն ուղղված է աջակցելու կրտսեր և ավագ հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել լայնածավալ և առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերները և մշակելու կիրառական լուծումներ: Դիմողները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բացհասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով: Թեմաները ներառումենբայց չեն սահմափակվում  հետևյալ ոլորտներով. հավասարություն և հակախտրականություն, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, ընտրական բարեփոխումներ, ԵՄ ինտեգրացիա և ժողովրդավարական բարեփոխումներ, լավ կառավարում, սոցիալական, տնտեսական և ֆիսկալ քաղաքականություն:

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ  կարդալով այս հայտարարությունը, կամ այցելելով www.osf.am կայքը կամ դիմելով Մարիամ Մաթևոսյանին հեռ.`53-67-58; 53-38-62, էլ. փոստ` mmariam@osi.am

Ընտրության փուլեր

Ընտրությունը մրցակցային է եւ բաղկացած է հետեւյալ փուլերից.

1.Դիմումների գնահատում (դիմումի ձեւը տես հավելված երկուսում), Հիմնադրամից դուրս գտնվող անկախ ոլորտային փորձագետների կողմից:

2.Առաջին փուլն անցած դիմորդները եւս մեկ անգամ դիտարկում են սեփական ծրագրերը հարցերի ձեւակերպման, մեթոդաբանության եւ քաղաքականության մշակման ներկա փուլի տեսանկյուններից, մասնակցելով կրթաթոշակային ծրագրին նախորդող պարտադիր սեմինարին:

Նախատեսվում է, որ սեմինարը քաղաքականության հետազոտողների համար կդառնա սեփական գիտելիքները միմյանց փոխանցելու եւ դրանքքննության առնելու հարթակ: Սեմինարի ավարտին դիմորդները ներկայացնում են իրենց վերջնական, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանայված դիմումները:

3.ԲՀՀ Հայաստան-ի տնօրենների խորհուրդը ներկայացված դիմումների հիման վրա կայացնում է վերջնական որոշում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ մասնակցությունը առաջին երկու փուլերին չի նշանակում, որ ծրագիրը կհաստատվի ընտրության երրորդ, վերջին փուլում: 2016 թվականի կրթաթոշակառուների մասին ինֆորմացիան հասանելի կդառնա մինչեւ սույն թվականի հունիսի 1-ը:

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն իրենց դիմում-առաջարկները և օժանդակ նյութերը հետևյալ էլ.հասցեին register@osi.am մինչև սույն թվականի մարտի 25-ը, ժամը 17.00.  Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մարտի 10–ին, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Օվալսենյակում, ժամը 17.00-ին:

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

Economics

Human Rights

International Relations

Law

Political Sciences

Public Administration

Public Policy

Study Levels

Research

Opportunity Types

Fellowships

Host Countries

Armenia