Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Գիտաժողով/Հայտերի կանչ - Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, 25 փետրվարի 2020 թ., Հայաստան

Armenian Lawyers’ Association


Deadline:

January 27, 2020

Disciplines:

Event Date:

February 27, 2020 - February 27, 2020


Opportunity Cover Image - Գիտաժողով/Հայտերի կանչ - Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները,  25 փետրվարի 2020 թ., Հայաստան

«Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կարևորելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությունն ու բարեխղճության սկզբունքների ամրապնդումը, հայտարարում են  «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի մեկնարկը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի բակալավրիատի տարբեր ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ԲՈՒՀ-երի` մինչև 30 տարեկան շրջանավարտները։

Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սույն թվականի հունվարի 27-ը ներառյալ գրանցվեն այստեղ և մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ներառյալ info@armla.am էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների  շրջանակներում․

  1. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգեր:
  2. Կոռուպցիայի կանխարգելում․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
  3. Պատժի անխուսափելիություն․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
  4. Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկում․ առաջնահերթություններն ու մարտահրավերները։

 

Ներկայացված զեկույցները, առանց դրանք ներկայացնողների անունները բացահայտելու, կտրամադրվեն գիտաժողովի գրավոր փուլում զեկույցները ստուգող խմբի (դատավորների) և տեխնիկական ստուգում իրականացնող անձնակազմին, ովքեր մինչև սույն թվականի փետրվարի 17-ըներառյալ  կներկայացնեն իրենց գնահատականը զեկույցների վերաբերյալ։ Առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցներ կհրավիրեն մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացնելու են իրենց զեկույցները։ Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի սույն թվականի փետրվարի 25-ին:

Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով և հնարավորություն կունենան եռամսյա փորձաշրջան անցնելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում: «Բուկինիստ» գրախանութը պատրաստակամություն է հայտնել գիտաժողովի առաջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ որպես խրախուսական մրցանակ, իր կողմից հրատարակած մի քանի գրքերի հավաքածու տրամադրել: Նախատեսվում է նաև այլ խրախուսական նվերների հանձնում:

Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2,  ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99  հեռախոսահամարով:

Կազմակերպիչների մասին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնական նպատակն է համախմբել իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում են շուրջ 71 կառույցներ Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիայի հիմնական նպատակներն են՝ բարձրացնել ՔՀԿ-ների կողմից հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը, նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը, աջակցել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը։


Eligible Countries
Host Country
Study Levels
Conference Type
Publish Date
January 22, 2020




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up