Yerevan State University (YSU)  Follow

Զեկույցների կանչ - ԵՊՀ ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողով, 2-6 հոկտեմբեր 2017 թ., Երևան

Publish Date: Jul 17, 2017

Deadline: Aug 05, 2017

Event Dates: from Oct 02, 2017 12:26 to Oct 06, 2017 12:26

ԵՊՀ ՈՒԳԸ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազ­­մա­կեր­պում է 4-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյա­կին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի՝ տարբեր ոլորտներում մասնա­գի­տացած երիտասարդ հետազոտողների հետ:

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

ԲՆԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աշխարհագրություն
  • Երկրաբանություն
  • Քիմիա
  • Կենսաբանություն
  • Ֆիզիկա
  • Ռադիոֆիզիկա
  • Մաթեմատիկա և մեխանիկա
  • Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատմագիտություն
  • Ցեղասպանագիտություն
  • Հնագիտություն, ազգագրություն և մշակութաբանություն
  • Արվեստաբանություն
  • Արևելագիտություն
  • Աստվածաբանություն
  • Լեզվաբանություն
  • Հայ և արտասահմանյան գրականություն
  • Իրավագիտություն
  • Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
  • Սոցիոլոգիա
  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Փիլիսոփայություն
  • Հոգեբանություն
  • Ժուռնալիստիկա
  • Սերվիս

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտա­դի­մու­մը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ)՝ ուղարկել sss@ysu.am էլ. փոստի հասցեին: Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավելի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույ­լատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտ­րու­թյան մասին:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և միայն դրական արդ­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­նին:

Գիտական նստաշրջանի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ 

2017 թ. հունիսի 30        Հայտերի ներկայացման առաջին վերջնաժամկետ
2017 թ. հուլիսի 30         Մասնակցության վերաբերյալ պատասխան

2017 թ. օգոստոսի 5       
Հայտերի ներկայացման երկրորդ վերջնաժամկետ
2017 թ. օգոստոսի 15     Մասնակցության վերաբերյալ պատասխան

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարա­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում, որը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչված է որ­պես ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ըն­դունելի պարբերական գիտական հրատարակություն: Պարբերականի էլեկտրոնային հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Միջոցառման տեղեկատվական թերթիկը կարող եք ներբեռնել այստեղից:


This opportunity has expired. It was originally published here:

http://www.ysu.am/sss/hy/conference-2017

Similar Opportunities


Disciplines

Armenian Studies

Art History

Biology

Chemistry

Computer Sciences

Culture

Economics

Genocide Studies

Geography

History

International Relations

Journalism

Languages

Law

Linguistics

Literature

Mathematics

Philosophy

Physics

Political Sciences

Psychology

Religious Studies

Tourism

Host Countries

Armenia

Armenia

Conference Types

Call for Papers