Yerevan State University (YSU)  Follow

Կարճաժամկետ դասընթաց - Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Publish Date: Jan 18, 2018

Deadline: Jan 31, 2018

Event Dates: from Feb 10, 2018 12:00 to Mar 10, 2018 12:00

«Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները» նոր կարճաժամկետ դասընթացի ընդունելություն

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հայտարարում է «Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները» նոր կարճաժամկետ դասընթացի ընդունելություն

Դասընթացի նկարագրություն

Միգրացիայի գենդերային ուսումնասիրությունները հիմնականում դիտարկում են կանանց միգրացիոն փորձը: Կանայք, պատմելով իրենց միգրացիոն փորձառության մասին, տղամարդկանցից հաճախ են անդրադառնում սեփական ընտանեկան կարգավիճակին: Տղամարդիկ, իրենց հերթին, ավելի շատ են պատմում միգրացիայի սոցիալական և տնտեսական հիմնապատճառների մասին: Այս տարբերության հետևանքով ընտանիքն ու ընտանեկան հարաբերությունները հայտնվում են սոցիալական մարդաբանների ուշադրության կենտրոնում: Միգրացիայի գենդերային ասպեկտի ուսումնասիրությունները ավելի բազմասցենար են. գենդերային գործոնի անտեսումը բերում է ավելի ունիվերսալ փաստարկների օգտագործմանը: Միգրացիայի գենդերային ուսումնասիրության յուրահատկություններից են ուսումնասիրողների՝ մշակութային համատեքստին բազմաթիվ անդրադարձները:

Դասընթացի տևողությունը 4-6 շաբաթ է, արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ:

Դասընթացը վարելու է իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ, ով ընտրվել է ըստ ոլորտում ունեցած գիտելիքի, փորձի, ինչպես նաև միջազգային մակարդակում ունեցած հաջողությունների և ձեռք բերած փորձի հիման վրա:

Դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:

Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

• ուղարկել ինքնակենսագրական (cv),

• ուղարկել անձնագրի, ID քարտի scan տարբերակը,

• նշել կոնտակտային տվյալներ

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով պատասխան նամակ cgls@ysu.am  էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 060-710-390 հեռախոսահամարով:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հունվարի 31-ը:


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/calendar/hy/1516262243

Similar Opportunities


Disciplines

Diaspora Studies

Gender Studies

Leadership

Migration Studies

Refugee Studies

Social Sciences

Social Work

Study Levels

Certificate programs

Opportunity Types

Study

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings