Armenian Lawyers’ Association  Follow

Գիտաժողով/Հայտերի կանչ - Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, 4 մարտի 2020 թ., Հայաստան

Publish Date: Jan 22, 2020

Deadline: Feb 10, 2020

Event Dates: from Mar 04, 2020 12:00 to Mar 04, 2020 12:00

«Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովի հայտարարություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը, սույն թվականի մարտի 4-ին համատեղ կազմակերպում են «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները»  թեմայով հանրապետական  գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և  մինչև 30 տարեկան իրավաբաններ:

Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ներառյալ գրանցվեն և մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ներառյալ info@armla.am էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների  շրջանակներում․

  1. Սահմանադրական բարեփոխումների անցկացում. հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  2. Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մեխանիզմները. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  3. Դատական իշխանության անկախության, անաչառության, հանրային հաշվետվողականության ապահովման առաջնահերթությունները, օրենսդրական և ինստիտուցիոնալ մարտահրավերները:
  4. Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
  5. Վարչական արդարադատության և վարչական վարույթի օրենսդրական բարեփոխումներ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:

Ներկայացված զեկույցները, առանց դրանք ներկայացնողների անունները բացահայտելու, կտրամադրվեն գիտաժողովի գրավոր փուլում զեկույցները ստուգող խմբի (դատավորների) և տեխնիկական ստուգում իրականացնող անձնակազմին, ովքեր մինչև սույն թվականի մարտի 2-ը ներառյալ  կներկայացնեն իրենց գնահատականը զեկույցների վերաբերյալ։ Առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցներ կհրավիրեն մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացնելու են իրենց զեկույցները։ Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի սույն թվականի  մարտի 4-ին:

Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով և հնարավորություն կունենան եռամսյա փորձաշրջան անցնելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում և պետական իրավասու մարմիններից որևէ մեկում: «Բուկինիստ» գրախանութը պատրաստակամություն է հայտնել գիտաժողովի առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներին՝ որպես խրախուսական մրցանակ, իր կողմից հրատարակած մի քանի գրքերի հավաքածու տրամադրել: Նախատեսվում է նաև այլ խրախուսական նվերների հանձնում:

Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․

  • Գիտաժողովի ժամանակացույց - https://armla.am/wp-content/uploads/2020/01/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81.pdf
  • Գիտաժողովի պաշտոնական կանոններ - https://armla.am/wp-content/uploads/2020/01/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99  հեռախոսահամարով:

Կազմակերպիչների մասին

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնական նպատակն է համախմբել իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ՀԵԻԱ) ստեծվել է 2016 թվականին: ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդմանն ու հզորացմանը, նպաստել ՀՀ-ում իրավաբանական, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և երիտասարդական ոլորտների կազմակերպությունների համախմբմանն ու համագործակցության զարգացմանն ու խորացմանը, և այդ ուղղությամբ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր:

This opportunity has expired. It was originally published here:

https://armla.am/45999.html

Similar Opportunities


Disciplines

Human Rights

Law

Study Levels

BA

Doctoral

MA

Master’s

Undergraduate

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Conference Types

Call for Papers