Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Անհատական դրամաշնորհների մրցույթ - Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2018, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան


Deadline:

February 12, 2018


Opportunity Cover Image - Անհատական դրամաշնորհների մրցույթ - Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2018, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2018

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀՀ) աշխատում է Հայաստանում սեփական քաղաքացիների առջև պատասխանատու, ժողովրդավար, հաշվետու կառավարություն ունենալու և կենսունակ ու հանդուրժող հանրություն կառուցելու ուղղությամբ: ԲՀՀՀ-ի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքների, կառավարման թափանցիկության, արդարադատության հասանելիության, քաղաքացիական հասարակության սատարման և սոցիալական ներառման հարցերը:

Բաց և բազմակարծիք հանրության մարտահրավերներին արագ արձագանքելու, ինչպես նաև իրավասու և ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու միտումով` ԲՀՀՀ հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ 2018թ. քաղաքականության կրթաթոշակներ (policy fellowship) ծրագրի շրջանակում:  Ծրագիրն ուղղված է աջակցելու այն հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել ուսումնասիրություններ` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել վճռորոշ մարտահրավերները, մշակելու կիրառական լուծումներ, և գործուն քայլեր ձեռնարկել ուսումնասիրությունը լսելի դարձնելու ուղղությամբ` այսպիսով առավելագույնի հասցնելով ուսումնասիրության ազդեցությունը: Կրթաթոշակը նպատակ ունի զարգացնել հետազոտողների` հանրային քաղաքականության հետազոտության միջոցով հանրային կյանքի տարբեր ոլորտների գործընթացների վրա ազդելու կարողությունները, նպաստել անհատ հետազոտողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների միջև ակտիվ և առավել որակյալ համագործակցային մշակույթի ձևավորմանը` զարգացնելով հանրային քաղաքականության հետազոտության և վերլուծության վրա հիմնված երկխոսությունը:

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար: Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում: Հանրային քաղաքականության վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու փորձը ցանկալի է, հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը` խիստ գերադասելի: Դիմորդները պարտավոր են էական ժամանակ հատկացնել առավելագույնը հինգ ամիս տևող նախագծի իրականացմանը: Դիմում-հայտերը ընդունվում են միայն անհատների կողմից:

Ակնկալվող արդյունքներ

Դիմորդներից ակնկալվում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շրջանակում կոնկրետ խնդիրների բացահայտում և ձևակերպում, քաղաքականության հետազոտության իրականացում և հանրային դիսկուրսի խթանում` հանրային կյանքի տարբեր ոլորտների քաղաքականության խնդիրները/մտահոգությունները լսելի դարձնելով և դրանց համար լուծումներ առաջարկելով:

Կրթաթոշակառուներից ակնկալվում է փաստարկների վրա հիմնված խնդիրների և բարեփոխումների հարցադրումներ ձևակերպել` կիրառել համապատասխան մեթոդաբանական գործիքներ և ապացույցների վրա հիմնված եզրակացություններ ձևակերպել: Կրթաթոշակառուները պետք է ներկայացնեն կառուցվածքային հաշվետվություն` քաղաքականության վերլուծության (10,000 բառի սահմաններում) և հակիրճ առաջարկություններով քաղաքականության վերլուծության համառոտագրի (policy brief) տեսքով:

Հանրային դիսկուրսի խթանումը կարևորվում է որոշումների կայացման գործընթացների վրա արդյունավետ ազդեցություն ունենալով: Կրթաթոշակառուները պետք է ժամանակ տրամադրեն իրենց հետազոտությունը ճանաչելի դարձնելու նպատակով: Ցանկալի է, որ կրթաթոշակառուները կազմեն և հետևեն քաղաքականության խնդիրը/մտահոգությունը ճանաչելի դարձնելու գործողություններ, ներառյալ հանդիպումներ և քննարկումներ տվյալ ոլորտի պատասխանատուների, որոշում կայացնողների հետ, հանրային քննարկումներ, նույնպես հանրային հաղորդակցման տարբեր ձևաչափերում նեգրավվածություն` տվյալ քաղաքականության խնդրի վերաբերյալ տեղեկացված լինելու միտումով:

Դիմում-հայտերի ընթացակարգ

Դիմորդները պետք է լրացնեն իրենց կողմից առաջարկվող ծրագրի ներկայացման և գնահատման համար նախատեսված քաղաքականության կրթաթոշակներ 2018 ծրագրի դիմում-հայտի ձևը: Բոլոր դիմորդները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին` հայտը ներկայացնելու վերջնաժամկետից վեց շաբաթվա ընթացքում: Առաջին փուլը անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Բյուջե

Կրթաթոշակառուները կստանան անհատական դրամաշնորհներ մինչեւ $3,000 (ԱՄՆ դոլար) հետազոտության վերաբերյալ ծախսերը հոգալու նպատակով:

Դասընթացներ

ԲՀՀՀ-ը նաև աջակցում է կրթաթոշակառուների քաղաքականության վերլուծության կարողությունների զարգացմանը: Բոլոր կրթաթոշակառուները պետք է մասնակցեն ԲՀՀՀ-ի կողմից կազմակերպվող սեմինարին` քաղաքականության վերլուծության կարևորության, խնդիրների և մեթոդաբանության ձևակերպման, ինչպես նաև քաղաքականության որոշումների փոփոխության և խնդիրները ճանաչելի դարձնելու հաջողակ փորձերի վերաբերյալ: Մրցույթի հիման վրա և տվյալ հետազոտվող քաղաքականության պահանջների համաձայն` ԲՀՀՀ-ը նաև հնարավորություն է տալիս կրթաթոշակառուներին մասնակցելու տարածաշրջանային դասընթացին (ներառյալ մասնակիցներ Մոլդովայից, Ղազախստանից և Ղրղզստանից), որը կազմակերպվում է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի հանրային քաղաքականության կենտրոնի կողմից:  Կրթաթոշակառուներից ակնկալվում է իրենց փորձառության ներդնում և ակտիվ մասնակցություն ԲՀՀՀ-ի և այլ քաղհասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար կազմակերպվող քաղաքականության քննարկումներին և հանդիպումներին:

Դիմումների ներկայացում

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների դիմում-հայտերը (տես կից հավելված 2-ը), ռեզյումե և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ (կամ հղում) հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2018թ.՝ փետրվարի 12-ը, ժամը 17.00

Դիմումները ներկայացվում են էլեկտրոնային տեսքով: Դիմումը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ -- այն չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի համակարգող Վալենտինա Գևորգյանին.

էլ.հասցե` valentina@osi.am կամ հեռ. (010) 53-38-62, 53-67-58:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք սեղմել ներքոևում "LINK TO ORIGINAL" կանաչ կոճակի վրա:


Eligible Countries
Host Country
Opportunities
Publish Date
January 26, 2018




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up