Yerevan State University (YSU)  Follow

Կարճաժամկետ դասընթաց - Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքում, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Publish Date: Jan 18, 2018

Deadline: Jan 31, 2018

Event Dates: from Feb 10, 2018 12:00 to Mar 10, 2018 12:00

 «Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքում» նոր կարճաժամկետ դասընթաց

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) հայտարարում է «Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքում» նոր կարճաժամկետ դասընթացի ընդունելություն: 

Դասընթացի նկարագրություն

Ֆեմինիստական մոտեցման կիրառումը սոցիալական աշխատանքում թույլ է տա­­լիս դիտարկել կանանց կարգավիճակը տարբեր հասարակություններում: Սա կարևոր է այն տեսանկյունից, որ սոցիալական աշխատանքով հիմնականում զբաղվում են կանայք: Ֆեմինիստական գաղափարախոսությունը կենտրոնացնում է սոցիալա­կան աշխատանքի ջանքերը հասարակության մեջ կանանց հիմնախնդիրների ընկալ­ման վրա: Սոցիալական աշխատողի համար կարևոր է ձևավորել ոչ կարծրատի­պային մտածելակերպ, որը չի դասակարգի մարդկանց ըստ գենդերա­յին բնութագրիչ­երի:

Դասընթացի տևողությունը 4-6 շաբաթ է, արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ:

Դասընթացը վարելու է իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ, ով ընտրվել է ըստ ոլորտում ունեցած գիտելիքի, փորձի, ինչպես նաև միջազգային մակարդակում ունեցած հաջողությունների և ձեռք բերած փորձի հիման վրա:

Դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:  

Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

• ուղարկել ինքնակենսագրական (cv),

• ուղարկել անձնագրի, ID քարտի scan տարբերակը,

• նշել կոնտակտային տվյալներ

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով պատասխան նամակ  cgls@ysu.am  էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 060-710-390 հեռախոսահամարով: 

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հունվարի 31-ը:


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/calendar/hy/1516261903

Similar Opportunities


Disciplines

Gender Studies

Leadership

Social Sciences

Social Work

Study Levels

Certificate programs

Opportunity Types

Study

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings