American Councils for International Education  Follow

PFP (Professional Fellows Program) Փոխանակման ծրագիր 2019, ԱՄՆ

Publish Date: Feb 11, 2019

Deadline: Apr 01, 2019

Փոխանակման ծրագիր կառավարման և պետական քաղաքականության ձևավորման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների համար

Փետրվարի 27-ին կայանալիք Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու համար լրացրեք հայտադիմումը:

PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հինգից-վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում և ՀԿ-ներում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ԱՄՆ-ի գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:

Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝

  • Կառավարությունում և պետական սեկտորում, այդ թվում տեղական և մարզային մարմիններում
  • ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում, ինչպես նաև նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը

Դիմորդները պետք է՝

  • լինեն 25-ից 35 տարեկան
  • լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կոչում
  • տիրապետեն անգլերենին
  • ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
  • հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում)
  • ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,

  • կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,

  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև,

  • միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները

Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ ստորև նշված հասցեով կամ pfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով:

Փետրվարի 27-ին կայանալիք Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու համար լրացրեք հայտադիմումը:

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

Governance

Human Rights

Law

Policy

Political Sciences

Public Administration

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

United States