American Councils for International Education  Follow

Ամբողջությամբ ֆինանսավորվող PFP փոխանակման ծրագրի ներկայացում, 27 փետրվարի 2019 թ․, Երևան

Publish Date: Feb 14, 2019

Deadline: Feb 25, 2019

Event Dates: from Feb 27, 2019 06:30 to Feb 27, 2019 09:00

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր ընդգրկված են պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում PFP ծրագրի 2018թ. շրջանավարտներ Ռուզաննա Խաչատրյանը և Հուսիկ Մարտիրոսյանը կներկայացնեն իրենց փորձը: Մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին կպատասխանի ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանը: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 18:30-ին:

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` լրացնելով հայտարարության ներքևում գտնվող հայտադիմումը:

Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով փետրվարի 26-ին: Խնդրում ենք նախքան հանդիպմանը մասնակցելը ծանոթանալ ծրագրի մանրամասներին։

Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է:

Apply to this Opportunity

Apply

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Presentation