Lomonosov Moscow State University  Follow

Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի Երևանի մասնաճյուղի ընդունելության մեկնարկ

Publish Date: May 20, 2015

Deadline: Jul 10, 2015

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի Երևանի մասնաճյուղը հայտարարում է 2015/2016 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելություն:

Ընդունելությունը կիրականացվի մրցութային կարգով, երկու քննությունների արդյունքների հիման վրա (ռուսաց լեզու/փոխադրություն/ և մասնագիտական առարկա), հետևյալ մասնագիտություններով.

-Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա,

-Իրավագիտություն,

- Լրագրություն,

- Միջազգային հարաբերություններ,

- Լեզվաբանություն:

Միասնական  Պետական քննությունների արդյունքները հաշվի չեն առնվում:

Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսման տևողությունը 4 տարի է:

Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:

Շրջանավարտները կստանան Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի դիպլոմ:

Փաստաթղթերն ընդունվում են 2015 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները կանցկացվեն 2015 թվականի հուլիսի 12-ից մինչև 24-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի Երևանի մասնաճյուղ` ք.Երևան, Այգեստան փ.,  8 շ. կամ զանգահարել +374 11 900110,  +374 11 900106, ինչպես նաև այցելել պաշտոնական կայքէջը  http://msu.am :  

Similar Opportunities


Disciplines

Informatics

International Relations

Journalism

Law

Linguistics

Mathematics

Study Levels

Undergraduate

Eligible Countries

International

Host Countries

Armenia