Մագիստրոսական կրթաթոշակ ՀՀ քաղաքացիների համար 2017, Մոսկվայի միջազգային հարաբերություննների պետական ինստիտուտ, ՌԴ

Publish Date: May 06, 2017

Deadline: Sep 01, 2017

Կրթաթոշակ ՀՀ քաղաքացիների համար՝ Մոսկվայի միջազգային հարաբերություննների պետական ինստիտուտում մագիստրոսական ծրագրով սովորելու համար 2017

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հայ շրջանավարտների ակումբը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար։ Կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր 2017 թվականին ընդունվելու են ՌԴ ԱԳՆ-ի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետևյալ առկա մագիստրոսական ծրագրերից որևէ մեկը․

  • միջազգային հարաբերություններ,
  • քաղաքագիտություն,
  • արտասահմանյան տարածաշրջանագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • ֆինանսներ և վարկային գործ,
  • մենեջմենթ,
  • հանրային և քաղաքային կառավարում,
  • առևտրային գործ,
  • իրավագիտություն,
  • լրագրություն,
  • մանկավարժություն,
  • լեզվաբանություն,
  • սոցիոլոգիա,
  • գովազդ և հանրային կապեր։

Կրթաթոշակը

Կրթաթոշակը կհոգա մագիստրատուրայի երկու տարվա ուսման վարձը։ Այն չի ներառում ճանապարհածախսն ու կեցության ծախսերը։ Կրթաթոշակը տրամադրվելու է մեկ հոգու։

Ով կարող է դիմել

Դիմելու համար պետք է․

  • լինել ՀՀ քաղաքացի,
  • ընդունված լինել ՌԴ ԱԳՆ-ի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առկա մագիստրոսական ցանկացած ծրագրին։

Դիմելու ընթացակարգը

Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է arm.mgimo@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․

  • ինստիտուտ ընդունման հավաստագիրը,
  • CV,
  • ուղեկցող նամակ։

Դիմումներն ընդունվում են մինչև 2017 թ․ սեպտեմբերի 1-ը։

ՄՀՄՊԻ մասին

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, ՄՄՀՊԻ (ռուս.՝ Московский государственный институт международных отношений, МГИМО), Ռուսաստանի առաջատար բուհերից մեկն է, որը մասնագետներ է պատրաստում 12 կրթական ծրագրերով, այդ թվում նաև՝ միջազգային տնտեսական հարաբերություններ, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն, միջազգային իրավունք, քաղաքագիտություն, պետական կառավարում, լրագրողություն, հանրային կապեր, էկոնոմիկա և առևտրային գործ։ Իրավաբանական ուղղությամբ ՄՄՀՊԻ-ն մտնում է ռուսական բուհեր այսպես կոչված «մեծ եռյակի» մեջ: Բուհի կազմի մեջ են մտնում ութ ֆակուլտետ և վեց ինստիտուտ, ինչպես նաև գործում է սպաների՝ ռազմական լեզվաբանների պատրաստող ռազմական ամբիոն: Բուհը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կողմից։


This opportunity has expired. It was originally published here:

http://arm-mgimo.ru/

Similar Opportunities


Disciplines

Business

Business Administration

Communication Studies

Economics

Finance

International Relations

Journalism

Languages

Law

Linguistics

Management

Marketing

Media

Political Sciences

Public Administration

Regional Studies

Sociology

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Russia