American Councils for International Education  Follow

Ամբողջությամբ ֆինանսավորվող PFP փոխանակման ծրագրի ներկայացում, 24 հոկ. 2017 թ․, Երևան

Publish Date: Oct 17, 2017

Event Dates: from Oct 26, 2017 06:30 to Oct 26, 2017 08:30

PFP փոխանակման ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպում

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: PFP ծրագրի 2017թ. շրջանավարտներ Գոհար Հակոբյանը և Սարգիս Թորոսյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ժամը 18:30-ին:

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով pfp@americancouncils.am էլ. հասցեին կամ զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15:

Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով հոկտեմբերի 23-ին:

Ծրագրի վերաբերյալ` https://armacad.info/pfp-pokhanakman-tsragir-2018-amn-um

Similar Opportunities


Disciplines

Governance

Law

Leadership

Policy

Political Sciences

Host Countries

Armenia

Event Types

Meetings