Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
- սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող
կազմակերպություններում
- ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
- կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
- քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում
Ականատես եղեք ԱՄՆ օրենսդրական գործընթացներին • Հետևեք քաղաքացիական հասարակություն ձևավորելու հանրային քաղաքականությանը • Գործընկերային կապեր հաստատեք ամերիկյան հաստատությունների հետ
Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է
ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդները
0 Comments