Ուսուցում Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրով
Հայ ղեկավարներին եւ մասնագետներին տրվում է յուրօրինակ հնարավորություն սովորել Երևանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում ՝ հաճախելով ամիսը մեկական ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Շեֆիլդի համալսարանի եւ բրիտանական այլ համալսարանների պրոֆեսորների կողմից Երեւանում իրականացվող դասընթացներին։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է։ Դիմել կարող են 25 տարեկանից բարձր, 3-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք։
Սա ամբողջովին նորարար, միջազգային ծրագիր է, որը նախագծված է այսօրվա ղեկավարների, բիզնեսի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների և գործարարների համար: Տվյալ ծրագիրն ընտրված է Հարավ-արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում գործող մի շարք միջազգային ընկերությունների և կազմակերպությունների աշխատակիցների և մենեջերների կողմից մասնագիտական զարգացման նպատակով:
Շեֆիլդի համալսարանը
Շեֆիլդի համալսարանը բրիտանական ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկն է: 2018 թվականին Եվրոպայի լավագույն համալսարանների ցանկում այն գրավել է 22-րդ տեղը և ըստ ՔՍ վարկանիշի` 75-րդ տեղը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում: 2017 թվականին «Թայմս» մասնագիտացված ամսագրի կողմից այն արժանացել է «Տարվա համալսարան» կոչմանը:
Շեֆիլդի համալսարանը լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը։ Այն մտնում է աշխարհի լավագույն համալսարանների 1%-ի մեջ։
Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում եւ համալսարանի միակ ֆակուլտետն է, որ տեղակայված է Բրիտանիայի սահմաններից դուրս յուրատեսակ կամուրջ հանդիսանալով Միացյալ թագավորության եւ Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի միջև՝
Executive MBA ծրագիրը
2016 թվականից Շեֆիլդի համալսարանը եւ Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջը Հայաստանում իրականացնում են կրթական նոր Executive MBA ծրագիրը:
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայաստանյան ղեկավարներին և մասնագետներին մասնակցել Երևանում ընթացող դասընթացներին և ստանալ բրիտանական հեղինակավոր Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմ` առանց աշխատանքը ընդհատելու և ուսուցանելու համար այլ երկիր մեկնելու: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ծրագիրը իր մեջ ընդգրկում է երկու ուսումնական շաբաթ՝ Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում առաջին տարվա վերջում, իսկ երկրորդ տարվա վերջում՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում
Այս այցերի նպատակն է ընդարձակել ծրագրի միջազգային շրջադարձը, ինչպես նաև ուսանողներին տրամադրել նեթվորքինգի՝ կապեր ստեղծելու փայլուն հնարավորություն:
Ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտանալ հետևյալ բնագավառներում.
- Ընդհանուր կառավարում
- Մարքեթինգ
- Ֆինանսների կառավարում
- Լոգիստիկայի կառավարում
- Առողջապահության կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
Սեղմելով այս հղումը, կարող եք ծանոթանալ Executive MBA ծրագրի մանրամասներին (կառուցվածք, դասավանդման ձև)։
Ծրագիրը ավարտելուց հետո կտրվի բրիտանական Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմ և աստիճան, ինչպես նաև բրիտանական հեղինակավոր CMI (Chartered Management Institute) Արտոնագրված Կառավարման Ինստիտուտի 7-րդ աստիճանի մագիստրոսական դիպլոմ` Ղեկավարում և ստրատեգիական կառավարում մասնագիտությամբ:
Executive MBA ծրագիրը Հայաստանում միակ ծրագիրն է, որ հավաստագրված է AMBA (Association of MBAs)` աշխարհում MBA ծրագրերի հավաստագրման բարձրագույն մարմնի կողմից։ AMBA սերտիֆիկատը տրվում է դիպլոմի հետ։
Վճարը և պայմանները
Շեֆիլդի համալսարանը տվյալ ծրագրի դիմորդներին տրամադրում է մասնակի կրթաթոշակ որոշակի զեղչի ձեւով: Ուսման վարձի վճարման համար տրամադրվում է ճկուն համակարգ: Գումարը վճարվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 2 տարվա ընթացքում՝ 5 փուլով:
Դիմելու և ընդունելության գործընթացը
Փաստաթղթերի ընդունումը ներկայումս ընթանում է։ Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների հետ կապված մինչև մայիսի 31-ը դիմորդների համար գործում է Early Bird ուսնման վարձի հատուկ գին։
Փաստաթղթերը հանձնվում են Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի հայաստանյան ներկայացուցչական գրասենյակում` նախնական հանդիպման մասին պայմանավորվելով։
Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների հետ կապված ընդունելության գործընթացը պարզեցվել է և առաջնահերթ կերպով հարկավոր է ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը․
-
Լրացված դիմումի ձևը (Application form) ։
-
Աշխատանքային ռեզյումե կամ CV։ Ծրագրին դիմորդները պետք է լինեն 25 տարեկանից բարձր եւ ունենան 3-5 տարվա աշխատանքային փորձ:
-
Փաստաթղթերի գրանցման վճարի կտրոն (Documents registration fee payment slip)
-
Անձնագրի պատճեն։
Սեպտեմբեր ամսին հարկավոր է լրացնել հետևյալ փաստաթղերը․
-
4 հատ 3x4 լուսանկար։
-
1 երաշխավորական նամակ: Նամակի գրման ձեւաչափը ազատ է (Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների հետ կապված կարող է տրամադրվել նաեւ սեպտեմբեր ամսին) ։
-
Statement of purpose (մոտիվացիոն նամակ):
-
Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող սերտիֆիկատ. TOEFԼ (գրավոր թեսթ 575 միավոր, ինտերնետային թեսթ 80-90 միավոր), IELTS (6.5 միավոր): Եթե դիմորդները չունեն տվյալ քննությունների սերտիֆիկատները, համալսարանի հայաստանյան ներկայացուցչի գրասենյակում կարող են անհատական հանձնել Շեֆֆիլդի համալսարանի անգլերեն լեզվի ներքին թեսթը:
Եթե դիմորդը իր նախկին կրթությունը ստացել է ամբողջությամբ անգլերեն, ապա անգլերնի քննություն տալ հարկավոր չէ։
-
Ցանկացած մասնագիտությամբ բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ եւ գնահատականների ներդիրը՝ թարգմանված անգլերեն եւ նոտարի կողմից հաստատված։ Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների հետ կապված թույլատրվում է հանձնել միայն դիպլոմը եւ գնահատականների ներդիրը, իսկ թարգմանված եւ նոտարի կողմից հաստատված անգլերեն տարբերակը հանձնել սեպտեմբեր ամսին։
Փաստաթղթերը ընդունվում են համալսարանի երևանյան գրասենյակում` նախնական պայմանավորվածությամբ
Ծրագրի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն կարող եք ստանալ Երևանյան գրասենյակից զանգահարելով 093 909 349 կամ e-mail ուղարկելով հետևյալ հասցեին՝ lshahzadeyan@citycollege.sheffield.eu :