«Take Action» Կանանց քաղաքական ակումբի մասնակիցների ընդունելություն 2019 թ.

Publish Date: Mar 05, 2019

Deadline: Mar 15, 2019

«Take Action» Կանանց քաղաքական ակումբի մասնակիցների ընդունելության հայտարարություն

Ընդհանուր բնութագիր

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հայտարարում է «Take Action» ծրագրի մասնակիցների/անդամների մրցույթ։ Ծրագիրը ֆինանսավորվում  է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։  

Անդամները ընտրվելու են Երևանից և Շիրակի, Լոռու մարզերից։ Մեկ տարի տևող ծրագիրը նպատակ ունի խորացնել ակումբի անդամ երիտասարդ կանանց և աղջիկների գիտելիքները քաղաքականության մեջ և խթանել նրանց մասնակցությունը հայաստանյան  հասարակական և քաղաքական դաշտում։

Համաձայն ծրագրի ժամանակացույցի առաջին փուլում (Ապրիլ-Մայիս) տեղի են ունենալու մարզային դասընթացներ Գյումրիում և Վանաձորում՝ բոլոր անդամների մասնակցությամբ։ Դասընթացների արդյունքում ձեռք բերված տեսական գիտելիքները հետագայում մասնակիցները գործնական ձևով կիրառելու են տեղական ինքնակառավարման մարմիններ իրենց կատարած այցերի ընթացքում։ Այցերի նպատակներից է երիտասարդ կանանց ծանոթացնել, թե ինչպես են տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում, և թե ինչպիսի մեթոդներով են քաղաքացիները ներգրավվում նրանց աշխատանքերում։

Ծրագրի երկրորդ փուլում (Հունիս-Հուլիս) բոլոր մասնակիցները կհանդիպեն Երևանյան սեմինարի շրջանակներում, որի ժամանակ կներկայացվեն ուսումնական այցերի արդյունքները, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպումներ հայտնի կին քաղաքական գործիչների հետ։ Ծրագրի եզրափակիչ փուլում (Օգոստոս-Հոկտեմբեր) մասնակիցները կբաժանվեն չորս խմբի, կիրականանցնեն հետազոտություններ և արդյունքներն ու առաջարկությունները կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին։ Ծրագրին ամբողջական մասնակցության դեպքում մասնակիցներին կտրվեն վկայականներ։ Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։

Մասնակցության պահանջները

  • Ծրագրի բոլոր միջոցառումներին պարտադիր մասնակցություն (մարզային դասընթացներ, ուսումնական այցեր, սեմինար Երևանում, խմբային աշխատանք)
  • Դիմումը լրացնելու պահին լինել 18-30 տարեկան
  • Ընդունված լինել (կամ ավարտած) բարձրագույն ուսումնական հաստատություն
  • Կրթություն քաղաքագիտության, իրավաբանության կամ այլ հարակից ոլորտներում կրթություն (Իրավագիտություն, Տնտեսագիտություն, Լրագրություն և այլն)
  • Օտար լեզուների(մասնավորապես` անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ծրագրի առավելությունները

  • Քաղաքական գիտության և գենդերային ուսումնասիրությունների ոլորտներում հիմնավոր գիտելիքների ձեռքբերում
  • Ուսումնական այցեր իրականացնելու և հայտնի կին քաղաքական գործիչների հետ հաղորդակցման հնարավորություն
  • Ուսումնասիրությունների, հանրային խոսքի և թիմային աշխատանքի հմտությունների ձեռքբերում
  • Համապատասխան պետական մարմինների հետ հանդիպելու և կանանց հիմնախնդիրները քննարկելու հնարավորություն
  • Ծրագրի ավարտից հետո տեղական ինքնակառավարման մարմիններում փորձաշրջան անցնելու հնարավորություն

Դիմելու ընթացակարգ

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը mariam.aleksanyan@swv.am էլ․ հասցեին անգլերեն կամ հայերեն լեզուներով։ Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 15-ը։

Similar Opportunities


Disciplines

Communication Studies

Gender Studies

Human Rights

International Relations

Journalism

Law

Media

Policy

Political Sciences

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings