Լիբերալ քաղաքական դպրոց 2018, Հայաստան

Publish Date: Mar 12, 2018

Deadline: Mar 20, 2018

Լիբերալ քաղաքական դպրոց 2018, Հայաստան

Լուսավոր Հայաստան կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցը հայտարարում է ուսանողների նոր խմբի ընդունելություն:

Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ:

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ և օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ: Դպրոցը համագործակցում է միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ:

Ուսուցումն անվճար է:

Ուսանողներին կշնորհվեն ավարտական վկայականներ: Շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցել միազգային կրթական ծրագրերի:

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2018թ. մարտի 20-ը: Դասընթացը կմեկնարկի ապրիլին: Տևողությունը՝ 3-4 ամիս: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 2 օր, ժամը՝ 18:30-20:30: Նախատեսվում են նաև արտագնա դասընթացներ։

Լիբերալ քաղաքականության դպրոց կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր՝

  • 18-30 տարեկան են
  • Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։

Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հետաքրքրվածության նամակ (motivation letter) և կցել ինքնակենսագրությունը (CV, ներառյալ կոնտակտային տվյալներ և Ֆեյսբուքի էջի հղումը) հետևյալ էլ. հասցեով՝ liberalschool17@gmail.com

Ընդունելությունը կկայանա դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝  055 77 49 14 հեռախոսահամարով:

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

International Relations

Leadership

Political Sciences

Study Levels

Certificate programs

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia