ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Ամառային դպրոցը նպատակ ունի բարձրացնել ՄՀԻ-ի և վերջինիս համապատասխան ճյուղերի մասին իրազեկվածությունն ապագա իրավաբանների շրջանում, ինչպես նաև բարձրացնելու ՄՀԻ-իառանձին ոլորտում գործող ամառային դպրոցների, դատախաղերի կամ նմանատիպ այլ նախաձեռնություների արդյունավետությունը՝ մասնակիցների շրջանում ապահովելով ՄՀԻ-ի մասին նախնական գիտելիքների պատշաճ մակարդակ։
Ամառային դպրոցի հիմնական նպատակը ՄՀԻ-ի մասին հիմնարար գիտելիքի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի վերաբերյալ ընդհանուր գիտելիքների արդյունավետ ապահովումն է։
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։
Ով՞ կարող է դիմել
Հետևյալ չափանիշների համապատասխանող բակալավրիատի ուսանողները՝
- Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ, ովքեր ավարտել են 1-ին կուրսը կամ
- Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներ, եթե վերջիններս անցել են իրավագիտության ոլորտին առնչվող գոնե մեկ առարկա կամ ունեն համապատասխան գիտելիք կամ փորձ։
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
Կազմակերպչական կոմիտեն կքննարկի նաև իրավունքի մինիմալ գիտելիքներով այն երիտասարդ մասնագետների դիմումները, ում առօրյա մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ են միջազգային հանրային իրավունքի հիմնարար գիտելիքներ:
Ո՞րն է դիմելու վեջնաժամկետը
Դիմելու վեջնաժամկետը՝ սույն թվականի հունիսի 17, ժամը՝ 23:00։ Ընտրված մասնակիցները կծանուցվեն արդյունքների մասին մինչև սույն թվականի հունիսի 20-ը ։
Ինչպե՞ս կարող եմ դիմել
Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն և հետաքրքրության նամակ (motivation letter), բացատրելով ամառային դպրոցին մասնակցելու ցանկության պատճառները,հետևյալ էլեկտրոնային հասցեին. pilsummercourse@gmail.com ։
Ինչքա՞ն պետք է վճարեմ
Ամառային դպրոցը ԱՆՎՃԱՐ է։
Ամառային դպրոցի ավարտին մասնագիտացված դասընթացների կազմակերպիչները կներկայացնեն կարճ պրեզենտացիաներ՝ հիմնական գծերով ներկայացնելով համապատասխան դասընթացը (նպատակն է՝ հեշտացնել համապատասխանհատուկ դասընթացն ընտրելու ուսանողների խնդիրը)։
Հարցերի դեպքում, դիմեք.
Հայրապետյան Հասմիկ
Էլ. հասցե. international.law.rau@gmail.com
Հեռախոսահամար (+37410) 272132; (+37477) 294745
Ովքե՞ր են իրականացնելուՄՀԻ ամառային դպրոցի դասախոսությունները
Մարդու իրավունքների միջազգային իրավունքին նվիրված առաջին օրվա դասախոսությունը կվարեն հրավիրված միջազգային փորձագետները. Մարիա Խիմենա Լոնդոնյոն և Անդրեյ Եսինը:
Խիմենա Լոնդոնյո
Խիմենա Լոնդոնյոն իրավաբանէ Կոլումբիայից։ Ավարտել է Բոգոտայի Խավերիանայի հայրապետական համալսարանը, որտեղ ստացել է փաստաբանի որակավորում։ Սովորել է Ժնևի միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ակադեմիայում և ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում։
Մինչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) միանալը, աշխատել է Կոլումբիայի Ազգային պաշտպանության նախարարությունում որպեսիրավական խորհուրդատու և դասավանդել է միջազգային հանրային իրավունք Բոգոտայի վերոնշյալ համալսարանում, ուր նաև նախատապատրաստել է ֆակուլտետի ուսանողներին Շառլ Ռուսսոյի Միջազգային դատախաղ-մրցույթին մասնակցելու համար։
2013 թվականից սկսած աշխատում է որպես ԿԽՄԿ-ի Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական բաժնի իրավախորհրդատու։ Իր գործունեության շրջանակներում իրավական և տեխնիկական աջակցություն է տրամադրում հետևյալ հարցերի շուրջ՝ ներպետական իրավունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրարկում, անհայտ կորած անձինք և նրանց ընտանիքները, ներքին տարհանված անձինք և անցումային արդարադատություն։
Անդրեյ Եսին
Անդրեյ Եսինը Եվրոպայի Խորհրդի Հայաստանյան գրասենյակի Ծրագրերի պատասխանատուն է։ Նա ավարտել է Մոսկվայի Հումանիտար Գիտությունների պետական համալսարանը 2005թ․-ին և ստացել է մագիստրոսի աստիճան Գերմանիայի Մյուստերի (Westfälische Wilhelms-Universität) համալսարանում։ Մինչև ներկայիս պաշտոնը զբաղեցնելը՝ Անդրեյ Եսինը զբաղեցրել է իրավաբանի պաշտոն Ստրասբուրգում Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում, ինչպես նաև ղեկավարել է Եվրոպայի Խորհրդի ծրագիրը Փրիստինայում։ Տարիներ շարունակ նա եղել է դատավոր Ֆիլլիպ Ջեսապի անվան դատախաղի ռուսական ազգային փուլերում, ինչպես նաև այլ դատախաղերում։
Մարդու իրավունքների միջազգային իրավունքին նվիրված երկրորդ օրվա դասախոսություններն իրականացնելու է հրավիրված հատուկ հյուր Նատալյա Վուտովան (Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար):
Միջազգային հանրային իրավունքի ամառային դպրոցի դասախոսությունները կիրականացնեն ՄՀԻ ոլորտում մեծ փորձ ունեցող ազգային փորձագետներ:
0 Comments