Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն Պետական կառավարման ակադեմիայում

Publish Date: Sep 08, 2015

Deadline: Oct 16, 2015

Եղի՛ր Պետական կառավարման ակադեմիայի ուսանող այսօր, դարձի՛ր հեղինակավոր առաջնորդ վաղը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն Հանրային կառավարում, Կառավարում (մասնագիտացումը` Հանրային ֆինանսների կառավարում), Իրավագիտություն, Քաղաքագիտություն և Հոգեբանություն (մասնագիտացումը` Կառավարման հոգեբանություն) մասնագիտություններով:

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

1) Հանրային կառավարում

2) Իրավագիտություն

3) Կառավարում (մասնագիտացումը` Հանրային ֆինանսների կառավարում)

4) Քաղաքագիտություն (մասնագիտացումը` Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)

5) Հոգեբանություն (մասնագիտացումը` Կառավարման հոգեբանություն):

 Ակադեմիայում հեռակա ուսուցման ձևով ընդունվածները մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն կարող են ստանալ վճարովի հիմունքներով, բացառությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողների:

Փաստաթղթերն ընդունվում են 2015 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 900 – ից 1800 - ն:

Ընդունելությունը կկազմակերպվի 2015 թվականի հոկտեմբերի 19-30-ը:

2015-2016 ուսումնական տարում վճարովի հիմունքներով սովորողների տարեկան ուսման վճարը սահմանված է`

  • «Հանրային կառավարում», «Իրավագիտություն» մասնագիտություններ` 600 000 դրամ
  • «Կառավարում» (մասնագիտացումը՝ հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտություն`
    500 000 դրամ
  • «Քաղաքագիտություն» (մասնագիտացումը՝ քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն),
    «Հոգեբանություն» (մասնագիտացումը՝ կառավարման հոգեբանություն) մասնագիտություններ` 400 000 դրամ:
    Ուսման տևողությունը 2,5 տարի է: Ակադեմիայի շրջանավարտներին տրվում է հանրային կառավարման, կառավարման (մասնագիտացումը` հանրային ֆինանսների կառավարում), իրավագիտություն, քաղաքագիտություն (մասնագիտացումը` քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն), հոգեբանություն (մասնագիտացումը` կառավարման հոգեբանություն) մագիստրոսի որակավորման աստիճան:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝

«Հանրային կառավարում» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
Դիմորդները հանձնում են քննություններ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական
իրավունք» առարկայից (թեստ), օտար լեզվից (թեստ), համակարգչային հմտություններից և անցնում
են հարցազրույց (գրավոր ու բանավոր):

«Կառավարում (մասնագիտացումը` հանրային ֆինանսների կառավարում)» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնտեսագիտություն և կառավարում, իրավագիտություն, ճարտարագիտություն, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների մասնագիտություններով շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից,
«Տնտեսագիտության տեսություն» առարկայից (թեստ), օտար լեզվից (թեստ), համակարգչային
հմտություններից և անցնում են հարցազրույց (գրավոր ու բանավոր):

«Իրավագիտություն» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտություն, միջազգային հարաբերություններ մասնագիտություններով, ինչպես նաև «Հանրային կառավարում» և «Կառավարում» որակավորում ունեցող շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։

Դիմորդները հանձնում են քննություններ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» առարկաներից (թեստ), օտար լեզվից (թեստ), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույց (գրավոր ու բանավոր):

«Քաղաքագիտություն (մասնագիտացումը` քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Քաղաքագիտություն» առարկայից (թեստ), օտար լեզվից (թեստ), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույց (գրավոր ու բանավոր):

 «Հոգեբանություն (մասնագիտացումը` կառավարման հոգեբանություն)» մասնագիտությամբ`
պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից,
«Ընդհանուր հոգեբանություն» առարկայից (թեստ), օտար լեզվից (թեստ), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույց (գրավոր ու բանավոր):

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում Ակադեմիայի ռեկտորի անունով,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի)
    պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն,
  • 6 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց
    առկայության դեպքում),
  • անձը հաստատող փաստաթղթի (ՀՀ քաղաքացիների համար անձնագրի, լիազոր մարմնի կողմից
    ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ այլնի) պատճենը,
  • արական սեռի անձանց համար նաև զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը, դրանց
    բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք,
  • ընդունելության ծառայությունների համար սահմանված գումարի վճարի անդորրագիրը (ընդունելության գործընթացի կազմակերպման համար դիմորդները վճարում են 5000 դրամ, որը, անկախ քննությունների արդյունքից, չի վերադարձվում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները` տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Սույն կետում
նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ընդունող հանձնաժողով

Հասցեն` Երևան-0028, Կիևյան 8, հեռախոս` 22-89-34

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ:

Ընդունելությունը` հոկտեմբերի 19-30-ը:

Զանգահարեք 22 89 34 կամ այցելեք www.paara.am կայքը:

Պետական կառավարման ակադեմիա` Կիևյան 8։


This opportunity has expired. It was originally published here:

http://paara.am/

Similar Opportunities


Disciplines

Law

Management

Political Sciences

Psychology

Public Administration

Study Levels

Master’s

Host Countries

Armenia