Public Administration Academy of the Republic of Armenia  Follow

Մագիստրատուրայի ընդունելություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, 2016

Publish Date: Jun 21, 2016

Deadline: Jul 15, 2016

Մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ փուլի ընդունելություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2016 - 2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼՒ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

2-րդ փուլի ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով և կրթական ծրագրերով`

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

1. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կրթական ծրագրերը

1) Հանրային կառավարում

2) Էլեկտրոնային հանրային կառավարում

3) Հանրային ֆինանսների կառավարում

4) Գործարար վարչարարություն (կառավարում)

2. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

3. ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կրթական ծրագրերը

1) Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն

2) Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն

4. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրթական ծրագիրը

Կառավարման հոգեբանություն

Ակադեմիայում առկա ուսուցմամբ ընդունվածները մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն կարող են ստանալ անվ-ճար (բացառությամբ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում - MBA)» կրթական ծրագրից) կամ վճարովի հիմունքներով:

2-րդ փուլում մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ` ժամը 9։00-18։00 (վերջին օրը՝ մինչև ժամը 16։00):

2-րդ փուլում մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են 2016 թվականի հուլիսի 18-ից 31-ը, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով` առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` 30 տեղի, ինչպես նաև վճարովի տեղերի համար:

2016-2017 ուսումնական տարում վճարովի հիմունքներով սովորողների տարեկան ուսման վճարը սահմանված է.

• «Իրավագիտություն» մասնագիտության, «Կառավարում» մասնագիտության «Հանրային կառավարում», «Էլեկտրո- նային հանրային կառավարում և «Գործարար վարչարարություն (կառավարում - MBA)» կրթական ծրագրերի համար` 600000 ՀՀ դրամ,

• «Հանրային ֆինանսների կառավարում» կրթական ծրագրի համար` 500000 ՀՀ դրամ,

• «Քաղաքագիտություն» և «Հոգեբանություն» մասնագիտությունների համար` 400000 ՀՀ դրամ:

Ուսման տևողությունը 2 տարի է բոլոր մասնագիտությունների համար: Ակադեմիայի շրջանավարտներին տրվում է կա- ռավարման, իրավագիտության, քաղաքագիտության և հոգեբանության մագիստրոսի որակավորման աստիճան:

«Էլեկտրոնային հանրային կառավարում» կրթական ծրագրով եվրոպական նմուշի դիպլոմ կստանան այն շրջանավարտները, ովքեր կդրսևորեն անգլերենի բարձր իմացություն՝ մեկ կիսամյակ Վիլնյուսի «Միկոլաս Ռոմերիս» համալ- սարանում սովորելու և անգլերենով մագիստրոսական թեզ պատրաստելու ու պաշտպանելու պարագայում՝ կատարելով հավելյալ վճարում նշված եվրոպական բուհին:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել.

«Հանրային կառավարում» կրթական ծրագրով` պետական և ըստ համապատասխան մասնագիտությունների հա- վատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):

Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից1 և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք» առարկայից (թեստ), օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:

«Էլեկտրոնային հանրային կառավարում» կրթական ծրագրով` պետական և ըստ համապատասխան մասնագիտություն- ների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության, կառավարման, հանրային կառավարման, սոցիոլոգիայի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասնագիտություններ ունեցող շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):

Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք» առարկայից (թեստ), օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:

«Հանրային ֆինանսների կառավարում» կրթական ծրագրով` պետական և ըստ համապատասխան մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնտեսագիտության, կառավարման, իրավագիտության, ճարտարագիտության, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների մասնագիտություններ ունեցող շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):

Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և «Տնտեսագիտության տե- սություն» առարկայից (թեստ), օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:

«Գործարար վարչարարություն (կառավարում - MBA)» կրթական ծրագրով` պետական և ըստ համապատասխան մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։

Դիմորդները հանձնում են ընդունելության մեկ քննություն` հարցազրույց, որի ընթացքում ստուգվում են տնտեսագիտության հիմունքների իմացությունը, բիզնես-կողմնորոշումը, օտար լեզվի իմացությունը, ընդհանուր աշխարհայացքը, ընդհանուր բազմագի- տակությունը (էրուդիցիա):

Դասընթացները տեղի կունենան երեկոյան ժամը 18:00-ից հետո:

«Իրավագիտություն» մասնագիտությամբ` պետական և ըստ համապատասխան մասնագիտությունների հավա- տարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության, միջազգային հարաբերությունների մասնագիտություններ, «Հանրային կառավարում» ու «Կառավարում» որակավորում ունեցող շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), ինչպես նաև այն դիմորդները, որոնց դիպլոմի հավելվածում (միջուկ) երկու կամ ավելի իրավագիտական առարկա է նշված:

Դիմորդները հանձնում են քննություններ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք» և «Հայաստա- նի Հանրապետության քաղաքացիական իրավունք» առարկաներից (թեստ), օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազ- րույցի փուլ:

«Քաղաքագիտություն» մասնագիտությամբ` պետական և ըստ համապատասխան մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):

Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և «Քաղաքագիտություն» առարկայից (թեստ), օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:

«Հոգեբանություն» մասնագիտությամբ` պետական և ըստ համապատասխան մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտ- ները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):

Դիմորդները հանձնում են քննություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և «Ընդհանուր հոգեբանություն» առարկայից (թեստ), օտար լեզվից (դիմորդի ընտրությամբ՝ կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ գերմաներեն), համակարգչային հմտություններից և անցնում են հարցազրույցի փուլ:

Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1. դիմում՝ Կառավարման ակադեմիայի ռեկտորի անունով,

2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտա- րերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ իրենց կրթության համարժեքութ- յան մասին),

3. ինքնակենսագրություն, 4. 6 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,

5. հրատարակված կամ հրատարակման տրված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպ- քում),

6. անձը հաստատող փաստաթղթի (ՀՀ քաղաքացիների համար անձնագրի, նույնականացման քարտի, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի) պատճենը,

7. արական սեռի անձանց համար՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

8. ընդունելության ծառայությունների համար սահմանված գումարի վճարի անդորրագիրը (ընդունելության գործընթացի կազմակերպման համար դիմորդները վճարում են 5000 ՀՀ դրամ, որը, անկախ քննությունների արդյունքից, չի վերադարձվում),

9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները` տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Նշված փաստաթղթերի պատ- ճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):

Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը լրացնում է հոգեբանական թեստ, որի հիման վրա կազմվում է նրա հոգեբանական դիմանկարը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ընդունող հանձնաժողով (հասցեն` Երևան-0028, Կիևյան 8, հեռախոս` 22-89-34) www.paara.am

Similar Opportunities


Disciplines

Finance

Law

Management

Political Sciences

Psychology

Public Administration

Study Levels

Master’s

Host Countries

Armenia