Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2017, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Publish Date: Oct 05, 2017

Deadline: Oct 25, 2017

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2017

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում մրցույթի մասին, որն ուղղված է աջակցելու կրտսեր և ավագ հետազոտողներին՝ ովքեր պատրաստակամ են իրականացնել լայնածավալ և առաջադեմ ուսումնասիրություններ` հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերները և մշակել կիրառական լուծումներ: Դիմորդները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար: Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում: Հանրային քաղաքականության վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու փորձի առկայությունը ցանկալի է, հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը` խիստ գերադասելի: Դիմորդները պարտավոր են էական/անհրաժեշտ ժամանակ հատկացնել առավելագույնը հինգ ամիս տևող նախագծերի իրականացմանը: Դիմում-հայտերը ընդունվում են միայն անհատների կողմից:

Ակնկալվող արդյունքներ

Դիմորդներից ակնկալվում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների1 շրջանակում կոնկրետ խնդիրների բացահայտում և ձևակերպում, քաղաքականության հետազոտության իրականացում և հանրային դիսկուրսի խթանում` հանրային կյանքի տարբեր ոլորտների քաղաքականության խնդիրները/մտահոգությունները լսելի դարձնելով և դրանց համար լուծումներ առաջարկելով: Կրթաթոշակառուներից ակնկալվում է փաստարկների վրա հիմնված խնդիրների և բարեփոխումների հարցադրումներ ձևակերպել` կիրառել համապատասխան մեթոդաբանական գործիքներ և հետազոտության վրա հիմնված ապացույցներով եզրակացություններ ձևակերպել: Կրթաթոշակառուները պետք է ներկայացնեն կառուցվածքային հաշվետվություն` քաղաքականության վերլուծության (10,000 բառի սահմաններում) և հակիրճ առաջարկություններով քաղաքականության վերլուծության համառոտագիր (policy brief): Հանրային դիսկուրսի խթանումը կարևորվում է որոշումների կայացման գործընթացների վրա արդյունավետ ազդեցություն ունենալով: Կրթաթոշակառուներից ակնկալվում է ժամանակի տրամադրում` իրենց հետազոտությունը ճանաչելի դարձնելու նպատակով: Ցանկալի է, որ կրթաթոշակառուները կազմեն և հետևեն քաղաքականության խնդիրը/մտահոգությունը ճանաչելի դարձնելու ռազմավարություն, որը կներառի հանդիպումներ և քննարկումներ համապատասխան ոլորտի պատասխանատուների, որոշում կայացնողների, խմբերի և դաշնակիցների հետ, հանրային քննարկումների նախաձեռնում և մասնակցություն, հանրային հաղորդակցման տարբեր ձևաչափերում նեգրավում` տվյալ քաղաքականության խնդրի վերաբերյալ տեղեկացված լինելու միտումով:

Դիմումների ներկայացում

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն առաջարկվող ծրագրի լրացված դիմում-հայտի ձևըինքնակենսագրություն (CV) և նախորդ հետազոտական աշխատանքի նմուշ հետևյալ էլփոստի հասցեին՝ register@osi.am մինչև ս. թ. հոկտեմբերի 25-ը, ժամը 17.00: Դիմումների էլեկտրոնային տեսքով ներկայացումը պարտադիր է: Դիմումը մեզ ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ, իսկ այն չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Դիմումների տպած օրինակները նույնպես ընդունվում են (ցանկության դեպքում)` Թումանյան 7/1, 2-րդ փակուղի հասցեով: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի պատասխանատու Վալենտինա Գևորգյանին՝ հեռ. 53-38-62, 53-67-58 կամ էլ.հասցե` valentina@osi.am

Մանրամասն տեղեկություն

Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 12ին, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում, ժամը 17.00  

Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել հետևյալ էլ. հասցեով՝ valentina@osi.am

Similar Opportunities


Disciplines

Economics

International Relations

Law

Policy

Political Sciences

Public Administration

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia