ISET-ի տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր

Publish Date: Mar 23, 2018

Deadline: Apr 30, 2018

Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Էկոնոմիկայի միջազգային դպրոցը (ISET) սկսում է տնտեսագիտության մագիստրոսական հեղինակավոր ծրագրի մասնակցության դիմում-հայտերի ընդունումը: Հայ դիմորդների համար գործում են հետևյալ պայմանները՝

  • Լրիվ կամ մասնակի կրթաթոշակներ
  • Անվճար կացարանի ապահովում Թբիլիսիում ուսանելու ողջ ընթացքում
  • Պրակտիկայի և/կամ մեկ սեմեստր Եվրոպայում ուսանելու հնարավորություն
  • Ամառային պրակտիկա/ Հայաստանում աշխատելու հնարավորություն
  • Հնարավորություն՝ մասնակցելու բարձրակարգ ասպիրանտական ծրագրերի ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում

Մագիստրոսական ծրագրում ներգրավված բոլոր հայ ուսանողների համար ISET-ի ուսումնառության առաջին կիսամյակը (8 շաբաթ, 2018թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում) կլինեն անվճար:

Մագիստրոսական ծրագրում ներգրավված բոլոր ուսանողները, որոնք չունեն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտում, կստանան հնարավորություն մասնակցելու ամառային դասընթացին, որտեղ կդասավանդվեն այս առարկաներին վերաբերող առանցքային թեմաներ ISET-ում ուսումնառությանը պատրաստվելու համար (3 շաբաթ, 2018թ. օգոստոս ամսին):

2018թ. աշնանը սկսվող ծրագրի մասնակցության դիմումները կընդունվեն առցանց (www.iset.ge) մինչև 2018թ. ապրիլի 30-ը: Մաթեմատիկայի և անգլերեն լեզվի ընդունելության քննությունները կանցկացվեն 2018թ. մայիսի սկզբին Երևանում:

ISET-ի կրթական ծրագիրը արտացոլում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի լավագույն կրթական ծրագրերը, իսկ դասավանդումը անց է կացվում բացառապես անգլերենով, օտարերկրյա դասախոսների կողմից:

Ցանկության դեպքում 2018թ.-ին ISET ընդունված ուսանողները կարող են մասնակցել մասնագիտական կիրառական դասընթացների, ինչպիսիք են՝ «Էներգետիկա և բնապահպանություն», «Սոցիալական քաղաքագիտություն», «Գյուղէկոնոմիկա», «Մակրոտնտեսական քաղաքականության և մասնավոր սեկտորի զարգացում», որոնց ընթացքում նրանց տրվում է ազատություն՝ մշակելու անհատական կրթական պլաններ, այդպիսով պատրաստվելով պրոֆեսիոնալ կարիերային հասարակական քաղաքականության, բանկային և ֆինանսական վերլուծությունների բնագավառներում:

Զգալի շեշտ է դրվում հայ ուանողներին օգնելու՝ ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ասպիրանտական ծրագրերում ներգրավվելու վրա: ISET-ի հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու-Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն:

ISET-ի շուրջ 34 շրջանավարտներ ներկայումս շարունակում են իրենց ուսուցումը ասպիրանտուրայում ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից:

ISET-ի մասին:

Էկոնոմիկայի միջազգային դպրոցը ստեղծվել է 2006-ին և հովանավորվում է միջազգային դոնորների կոնսորցիումի կողմից` այդ թվում British Petroleum-ը, CERGE-EI հիմնադրամը, Վրաստանի կառավարությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, OSI-ը, Sida-ը, USAID-ը և Համաշխարհային բանկը: ISET–ն Հարավային Կովկասում գտնվող միակ հաստատությունն է, որն առաջարկում է միջազգային պահանջներին համապատասխանող տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր: Իր առջև դնելով տարածաշրջանում կրթությունը և հետազոտությունը զարգացնելու առաքելություն` էկոնոմիկայի դպրոցը ջերմորեն բացում է դռները անդրկովկասյան երկրների ուսանողների առջև:

ISET-ի բոլոր 287 շրջանավարտները ներկայումս աշխատում կամ շարունակում են կրթությունը արտերկրում: ISET-ի սաները շարունակում են կրթությունը ասպիրանտական ծրագրերում, ակտիվորեն ներգրավված են անալիտիկ ոլորտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ միջազգային բանկերում, բոլոր երեք հարավկովկասյան երկրների նախարարություններում:

Դիմումները ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.iset.ge կայքը: Կոնտակտային անձ՝ Մայա Սուրգուլադձե admissionsMA@iset.ge

հեռ.՝+995 (322) 507 177, ներքին համար՝ 104:


This opportunity has expired. It was originally published here:

http://iset.tsu.ge/index.php/degree-programs2/ma-program

Similar Opportunities


Disciplines

Accounting

Economics

Finance

Financial Mathematics

Mathematics

Study Levels

MA

Master’s

Undergraduate

Opportunity Types

Financial aid

Grants

Scholarships

Study

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia