«։Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Դիմադրության իրավունք (The Right of Resistance)» թեմատիկ շարքի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ։
Մրցույթի պահանջն է՝
• Նախատեսվող տեսաշարքի համար ելույթների թեզիսների պատրաստումը. ելույթները պետք է լինեն կոնկրետ, փաստարկված և հիմնավորված, ոչ պարզապես հռետորական։
• Ցանկալի է ելույթներում արծարծվող հիմնախնդիրներն առնչակցել հայաստանյան իրականությանը:
• Դիմումները կարող եք ներկայացնել tvboon2@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. հոկտեմբերի 22-ը:
• Դիմումի փաթեթում պետք է ներկայացնել ելույթի վերնագիր, թեզիսային համառոտագիրը, որը կպարունակի նաև ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը (մինչև 500 բառ) և ինքնակենսագրական (CV):
Ելույթները տեսագրվելու և տեղադրվելու են www.boon.am կայքում:
Ելույթների համար նախատեսված է հոնորար՝ 90.000 դրամ (հարկերը ներառյալ)
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
«Դիմադրության իրավունք» շարքին մասնակցելու ելույթի թեզիսներ կարող են ուղարկել գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական և հանրային տարբեր ոլորտների մասնագետներ ու փորձագետներ, որոնք հետաքրքրված են Դիմադրության իրավունքի բազմասպեկտ (քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն) ոլորտով:
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դիմադրության իրավունքը պարզաբանող շարքն ընդգրկում, բայց և չի սահմանափակվում հետևյալ թեմատիկ ուղղություններով (առաջարկվող վերնագրերն ուղղորդիչներ են և կարող են փոփոխվել)՝
• մշակութաբանություն (Մշակութային պոպուլիզմի և դիմադրության իրավունքի հիմնախնդիրը դիմադրության նոր մշակույթի (New Culture of Resistance) համատեքստում),
• քաղաքագիտություն (Դիմադրության իրավունքն իբրև քաղաքացիական մասնակցություն և օրինականության (Legitimacy) հիմնախնդիրը),
• միջազգային հարաբերություններ (Դիմադրության իրավունքը և քաղաքացիական դիմադրության իրավունքը միջազգային հարաբերություններ համատեքստում),
• պատմագիտություն – (Դիմադրության իրավունքի պատմական ակունքներն ու արդիականությունը),
• փիլիսոփայություն (Դիմադրության իրավունքի փիլիսոփայությունը և հետարդիական տրամասությունները (discourses))
• իրավագիտություն (Սահմանադրականությունը (Constitutionalism) և դիմադրության իրավունքի հիմնախնդիրը. նախագահական հանրապետությունից խորհրդարանական հանրապետություն),
• տնտեսագիտություն (Միջազգային սոցիալ-տնտեսական արդարությունը և դիմադրության իրավունքը),
• հոգեբանություն (Զանգվածային հոգեբանություն և դիմադրության իրավունք. քաղաքացիական ինքնության կազմավորման խոչընդոտներն ու հնարավորությունները),
• կրոնագիտություն (Դիմադրության իրավունքի աստվածաբանական (կաթոլիկ, ուղղափառ, բողոքական և այլն) հիմնավորման արդիական հիմնախնդիրները),
• գրականագիտություն – (Գրականության մեջ դիմադրության իրավունքի թեմայի արծարծման հիմնախնդիրն ու գրաքննությունը),
• արվեստագիտություն (Կոնցեպտուալ արվեստն իբրև դիմադրության իրավունք. երևակայել դիմադրությունը),
• սոցիոլոգիա (Իշխանություն-հասարակություն փոխհարաբերության հարցը դիմադրության իրավունքի համատեքստում),
• ժուռնալիստիկա (Դիմադրության իրավունքի իրացումը մեդիագործունեության ոլորտում),
• կրթություն (Այլընտրանքային կրթությունն իբրև դիմադրության իրավունքի դրսևորում),
• այլ…:
ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
● Դիմումների ներկայացման վերջնաժամկետ` 22 հոկտեմբերի, 2017:
● Դիմումների ընտրության արդյունքները` 30 հոկտեմբերի, 2017:
● «Դիմադրության իրավունք» հաղորդաշարի մեկնարկ՝ 10 նոյեմբերի, 2017:
0 Comments