"French University in Armenia" Foundation (UFAR)  Follow

Ասպիրանտական կրթաթոշակներ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում

Publish Date: Jun 09, 2016

Deadline: Jun 24, 2016

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ  ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Անվանումը՝  ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Ֆակուլտետ՝ Իրավաբանական, մարկետինգի, կառավարման

Տևողությունը՝ 3 տարի՝ 2016թ.-ի սեպտեմբերից սկած

Ատենախոսության լեզուն:  Ֆրանսերեն :

Պաշտպանության վայրը՝ Ֆրանսիա:

Ասպիրանտը գրանցվում է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանում կամ ֆրանսիական գործընկեր այլ համալսարանում և ունենում է ֆրանսիացի գիտական ղեկավար: Ասպիրանտի համար նշանակվում է համաղեկավար նաև ՀՖՀՀ-ից, որի առաքելությունը ասպիրանտի ընթացիկ ղեկավարումն է:

Ասպիրանտը գրանցվում է գիտական ղեկավարի գիտահետազոտական ինստիտուտում, կատարում և հրատարակում է գիտահետոզոտական աշխատանքներ, օգտվում է ֆրանսիական գործընկեր համալսարանի գիտահետազոտական ողջ ռեսուրսներից:

Ասպիրանտը տարեկան մոտ 2 ամիս շարունակաբար գտնվում է Ֆրանսիայի գործընկեր համալսարանում՝ գիտական ղեկավարի հետ աշխատելու, գիտահետազոտական ինստիտուտում ուսումնասիրություններ կատարելու և ատենախոսությունը պատրաստելու համար:

Ասպիրանտը ՀՖՀՀ-ում իրականացնում է գիտահետազոտական աշխատանք և ներգրավված է մանկավարժական գործընթացին՝ դասավանդում, մասնակցություն տարբեր նախագծերի, մասնավորապես դատախաղերին թիմերի պատրաստություն:

4-րդ կետում նախատեսված գործողությունների մասով ասպիրանտը գտնվում է ՀՖՀՀ տնօրինության ընդհանուր և ՀՖՀՀ համապատասխան ֆակուլտետի մանկավարժական համակարգողի անմիջական ղեկավարության ներքո:

Կրթաթոշակի չափը

Ասպիրանտին տրվում է կրթաթոշակ` տարեկան մինչև2 միլիոն ՀՀ դրամի չափով (կախված ներգրավված ֆինանսական միջոցների չափերից)՝ ամսական վճարումներով:

Կրթաթոշակի նպատակն է ապահովել ասպիրանտի մշտական ներկայությունը համալսարանում՝ ատենախոսության թեմայով աշխատելուն անհրաժեշտ բավարար ժամանակ ունենալու և 3 տարում այն ավարտելու համար:

Կրթաթոշակը տրամադրվում է արտաքին ֆոնդերից, գործընկեր կազմակերպություններից:

Կրթաթոշակ տրամադրող կազմակերպությունը իրավունք ունի համագործակցել ասպիրանտի հետ ատենախոսության պատրաստման ընթացքում, այդ թվում՝ նրան հանձնարարելով թեմայի շրջանակում առանձին հետազոտություններ և պրակտիկա կազմակերպությունում

Ասպիրանտի պարտավորություննեըը.

  1. Ատենախոսությունը ավարտել և պաշտպանել 3 տարում,
  2. Մշտապես ներկա լինել ՀՖՀՀ-ում՝ օժանդակելով ամբիոնին մանկավարժական և գիտահետազոտական գործունեության իրականացման և միջոցառումների կազմակերպման ընթացքում,
  3. Բացի ատենախոսությունից, իրականցնել և հրատարակել գիտական հետազոտոթյուններ,
  4. Համագործակցել ֆրանսիացի գիտական ղեկավարի և ՀՖՀՀ-ից համաղեկավարի հետ,
  5. Տարեկան մոտավորապես 60 ժամ դասավանդել ՀՖՀՀ-ում, որի համար ՀՖՀՀ-ն վճարում է՝ ի հավելում կրաթաթոշակի,
  6. Վճարել Ֆրանսիայի գործընկեր համալսարանում գրանցման տարեկան վարձը (մոտավորապես 400 եվրո),
  7. Ատենախոսության պաշտպանությունից հետո 3 ուսումնական տարի դասավանդել ՀՖՀՀ-ում,
  8. Ասպիրանտի հետ ՀՖՀՀ-ն կնքում կողմերի իրավունքներն ու պարտականությունները մասնավորեցնող պայմանագիր:

ՀՖՀՀ պարտավորությունները

  1. Ասպիրանտներին հատկացվում է առանձին սենյակ ՀՖՀՀ-ում,
  2. ՀՖՀՀ-ն կազմակերպում է ասպիրանտների ամրակցումը Ֆրանսիայի գործընկեր համալսարանում, ատենախոսության պատրաստման գործընթացում ապահովում մասնագիտական աջակցություն,
  3. Վճարել մոտավորապես 2000 եվրո՝ Ֆրանսիայի գործընկեր համալսարանում ասպիրանտի տարեկան շուրջ 2 ամիս գտնվելու հետ կապված բնակության և տրասնպորտի ծախսերի համար:

Իրավագիտության ոլորտում 2016թ. ասպիրանտական ատենախոսության ոլորտներ և թեմաներ.

  1. Առողջության իրավունք - ղեկավար Գիյոմ Ռուսսե, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (ֆինանսավորումը տրամադրվել է Հայաստանի Ֆրանկոֆոն փաստաբանների միության կողմից):

Թեմաներ.

  • Փոխնակ մայրություն. ֆրանսիական և հայկական իրավունքի համեմատական վերլուծություն , կամ
  • Դեղերի կեղծման հետ կապված հիմնախնդիրները. ֆրանսիական և հայկական իրավունքի համեմատական վերլուծություն:
  1. Սահմանադրական իրավունք –Կլերմոն-Օվերնի համալսարան, ղեկավար Մարի-Էլիզաբեթ Բոդուան (ֆինանսավորումը տրամադրվել է Հայաստանի Ֆրանկոֆոն փաստաբանների միության կողմից):

Թեմաներ՝

  • Քաղաքական ռեժիմի կայունության ապահովման սահմանադրական մեխանիզմները.
  • Նախագահի դերը կառավարման համակարգում, կամ
  • Հայաստանի և Ֆրանսիայի կիսանախագահական և խորհրդարանական համակարգերի համեմատական վերլուծություն:
  1. Քաղաքացիական իրավունք –Բեատրիս Բալիվե, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (ֆինանսավորումը տրամադրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային ինստիտուտը)

Թեմաներ.

  • Ժառանգման իրավունքի հիմնախնդիրներ (մանրամասները ֆրանսերեն տարբերակում)
  • Անշարժ գույքի, տրիարպետման, ուզուֆրուկտի հետ կապված իրավահարաբերություներ (մանրամասները ֆրանսերեն տարբերակում):
  1. Ֆինանսական, բանկային իրավունք (ֆինանսավորումը տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից):

Թեման դեռ հստակեցվում է:

  1. Որպես բացառություն, թեկնածուն կարող է առաջարկել վերոհիշյալ 4 ոլորտներում ատենախոսության իր թեման՝ ներկայացնելով ակադեմիական հետաքրքրության հիմնավորում, որը կքննարկվի հանձնաժողովի կողմից:

Հայտերի ներկայացում

Ասպիրանտուրայում գրանցվելու դիմումները պետք է ներկայացվեն մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ՝ ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական օգնական Օլյա Հարությունյանին (107 սենյակ) :

Դիմումին կցվում են.

  • 1 լուսանկար
  • ինքնակենսագրություն ֆրանսերեն լեզվով
  • հետազոտության թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը հիմնավորող մոտիվացիոն նամակ /ֆրնասերեն լեզվով/
  • հրապարակված գիտական աշխատանքների պատճենները /եթե առկա են/, ինչպես նաև դրանց ամփոփումը ֆրասերեն լեզվով, եթե այլ լեզվով են:
  • բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող դիպլոմների պատճեները,
  • երաշխավորագիր նամակներ (ոչ պարտադիր):

Դիմումի փաստաթղթերի հիման վրա ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՖՀՀ իրավունքի ամբոինի վարիչ ի.գ.թ. տիկին Նորա Սարգսյանին, էլ. հասցե. respch_droit@ufar.am կամ ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական օգնական Օլյա Հարությունյանին, էլ. հասցե. ap_droit@ufar.am, հեռ. 060 27 96 61:

Ս.թ. հունսի 22-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ՀՖՀՀ դատական նիստերի դահլիճում:

Similar Opportunities


Disciplines

Law

Management

Marketing

Study Levels

Doctoral

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia

France