American Councils for International Education  Follow

Ամբողջությամբ ֆինանսավորվող PFP փոխանակման ծրագրի ներկայացում, 1 նոյեմբերի 2017, Երևան

Publish Date: Oct 25, 2017

Եթե չեք հասցրել մասնակցել մեր նախորդ PFP պրեզենտացիային կարող եք գրանցվել մասնակցելու նոյեմբերի 1-ի հանդիպմանը:
Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: PFP ծրագրի 2017թ. շրջանավարտներ Գոհար Հակոբյանը և Սարգիս Թորոսյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 18:30-ին: 
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով pfp@americancouncils.am էլ. հասցեին կամ զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15: Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով հոկտեմբերի 31-ին: 
Ծրագրի վերաբերյալ` 
https://armacad.info/pfp-pokhanakman-tsragir-2018-amn-um

Similar Opportunities


Disciplines

Governance

Law

Leadership

Policy

Political Sciences

Event Types

Meetings