University of Sheffield  Follow

Ընդունելություն Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում 2019թ., Հայաստան

Publish Date: Aug 16, 2019

Ուսուցում Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում

Հայ ղեկավարներին եւ մասնագետներին տրվում է յուրօրինակ հնարավորություն սովորել Երևանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում ՝ հաճախելով ամիսը մեկական ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Շեֆֆիլդի համալսարանի եւ բրիտանական այլ համալսարանների պրոֆեսորների կողմից Երեւանում իրականացվող դասընթացներին։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է։ Դիմել կարող են 25 տարեկանից բարձր, 3-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Փաստաթղթերի ընդունելությունը  կավարտվի սեպտեմբերի 30-ին։ Տեղերը խիստ սահմանափակ են։

Ծրագիրը ավարտելուց հետո կտրվի  բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի MBA դիպլոմ և աստիճան, ինչպես նաև  բրիտանական հեղինակավոր CMI  (Chartered Management Institute) Արտոնագրված Կառավարման Ինստիտուտի 7-րդ աստիճանի մագիստրոսական դիպլոմ` Ղեկավարում և ստրատեգիական կառավարում մասնագիտությամբ:

Շեֆֆիլդի համալսարանը բրիտանական ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկն է: 2018 թվականին Եվրոպայի լավագույն համալսարանների ցանկում այն գրավել է 22-րդ տեղը և ըստ ՔՍ վարկանիշի` 75-րդ տեղը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում: 2017 թվականին Թայմս մասնագիտացված ամսագրի կողմից այն արժանացել է “Տարվա համալսարան “ կոչմանը: 

Շեֆֆիլդի համալսարանը լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը։  Այն մտնում է աշխարհի լավագույն համալսարանների 1%-ի մեջ։

Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում եւ համալսարանի միակ ֆակուլտետն է, որ տեղակայված է Բրիտանիայի սահմաններից դուրս յուրատեսակ  կամուրջ հանդիսանալով Միացյալ թագավորության եւ Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի միջեւ՝

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել համալսարանի կայքը տվյալ հղումով:

Ներկայումս Շեֆֆիլդի համալսարանը եւ Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը նոր կրթական ծրագիր են իրականացնում Հայաստանում։ 

 2016 թվականի հոկտեմբեր ամսից Երևանում  մեկնարկեց բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի  Executive MBA ծրագիրը: 

Սա ամբողջովին նորարար, միջազգային ծրագիր է, որը նախագծված է այսօրվա ղեկավարների,  բիզնեսի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների և գործարարների համար: Տվյալ ծրագիրն ընտրված է Հարավ-արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում գործող մի շարք միջազգային ընկերությունների և կազմակերպությունների աշխատակիցների և մենեջերների կողմից մասնագիտական զարգացման նպատակով: 

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայաստանյան ղեկավարներին  և մասնագետներին մասնակցել Երևանում ընթացող դասընթացներին և ստանալ բրիտանական հեղինակավոր Շեֆֆիլդի համալսարանի MBA դիպլոմ` առանց աշխատանքը ընդհատելու և ուսուցանելու համար այլ երկիր մեկնելու: Ծրագիրը ընթանալու է ամսեկան մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանում: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Առաջին տարվա վերջում բոլոր Executive MBA ուսանողները կհանդիպեն մեկ շաբաթյա համատեղ դասընթացների համար Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ քաղաքում, իսկ երկրորդ տարվա վերջում՝  Համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջում, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ուսումնական շաբաթներին մասնակցելու համար։

Այս այցերի նպատակն է ընդարձակել ծրագրի միջազգային շրջադարձը, ինչպես նաև ուսանողներին տրամադրել նեթվորքինգի՝ կապեր ստեղծելու փայլուն հնարավորություն: 

Ծրագիրը դասավանդելու են Շեֆֆիլդի համալսարանից եւ բրիտանական այլ համալսարաններից Երևան ժամանած պրոֆեսոր-դասախոսները:

Ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտանալ հետևյալ բնագավառներում.

- Ընդհանուր կառավարում

- Մարքեթինգ

- Ֆինանսներ

- Լոգիստիկայի կառավարում

- Առողջապահության կառավարում

- Մարդկային ռեսուրսների կառավարում

Սեղմելով տվյալ հղումը, կարող եք ծանոթանալ Executive MBA ծրագրի մանրամասներին (կառուցվածք, դասավանդման ձև)

Շեֆֆիլդի համալսարանը տվյալ ծրագրի դիմորդներին տրամադրում է մասնակի կրթաթոշակ որոշակի զեղչի ձեւով: Ուսման վարձի վճարման համար տրամադրվում է ճկուն համակարգ: Գումարը վճարվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 2 տարվա ընթացքում՝ 5 փուլով:

Փաստաթղթերը հանձնվում են Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի հայաստանյան ներկայացուցչական գրասենյակում` նախնական հանդիպման մասին պայմանավորվելով։

Հեռախոսահամարը` +37493 909 349

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  1. Լրացված դիմումի ձևը ( application form)։

  2. 4 հատ  3x4 լուսանկար։

  3.  2 երաշխավորական նամակ: Նամակների գրման ձեւաչափը ազատ է։

  4. Statement of purpose (մոտիվացիոն նամակ): Նամակի գրման ձեւաչափը ազատ է։

  5. Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող սերտիֆիկատ. TOEFԼ (գրավոր թեսթ 575 միավոր, ինտերնետային թեսթ 80-90 միավոր), IELTS  ( 6.5 միավոր):  Եթե դիմորդները չունեն տվյալ քննությունների սերտիֆիկատները, համալսարանի հայաստանյան ներկայացուցչի գրասենյակում կարող են անհատական հանձնել Շեֆֆիլդի համալսարանի անգլերեն լեզվի ներքին թեսթը: Եթե դիմորդը իր նախկին կրթությունը ստացել է ամբողջությամբ անգլերեն, ապա անգլերնի քննություն տալ հարկավոր չէ։ 

  6. Ցանկացած մասնագիտությամբ բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմ եւ գնահատականների ներդիրը՝ թարգմանված անգլերեն եւ նոտարի կողմից հաստատված։ 

  7. Ծրագրին դիմորդները պետք է լինեն 25 տարեկանից բարձր եւ ունենան 3-5 տարվա աշխատանքային փորձ:

  8. Աշխատանքային ռեզյումե կամ CV։

  9. Փաստաթղթերի գրանցման վճարի կտրոն (Documents registration fee) 

Ծրագրի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 093 909 349 կամ e-mail ուղարկելով: 

Similar Opportunities


Disciplines

Business

Economics

Finance

Financial Mathematics

Human Resource Management

Management

Public Health

Study Levels

MA

Master’s

Host Countries

Armenia