ՔՀԿ-ների հավաստագրային ծրագրում մասնակցության հրավեր 2017, Երևան

Publish Date: Nov 27, 2017

Deadline: Nov 29, 2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվելիք ՔՀԿ-ների հավաստագրային ծրագրում մասնակցության հրավեր

Ներածություն

2017 թ. հոկտեմբերի 24-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հայտարարեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար ուսումնական մոդուլներ մշակելու և ըստ դրանց դասընթացներ կազմակերպելու մասնագիտական/ուսումնական ծառայության հրավեր: Մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանը: 

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Հավաստագրային դասընթացներ

ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկարաժամկետ ֆորմալ մեխանիզմների ապահովման նպատակով մրցութային կարգով ընտրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն ունի համապատասխան մասնագիտական փորձառություն և փորձագետներ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար ծրագրով նախատեսված ուսումնական մոդուլները մշակելու և ըստ դրանց դասընթացներ կազմակերպելու համար:

Դասընթացների ավարտից հետո ՔՀԿ-ների մասնակիցները կստանան ավարտական հավաստագրեր: Դասընթացների կայունության ապահովման համար դրանց ավարտից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանը կշարունակի վճարովի հիմունքներով ՔՀԿ-ների համար այս դասընթացի մշտական անցկացման պրակտիկան՝ ծրագրում մշակված և ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա ձևափոխված տարբերակով: 

Ընդհանուր առմամբ, դասընթացին մասնակցելու է 100 ՔՀԿ ներկայացուցիչ: Նախատեսվում է, որ մասնակիցներից 60-ը կլինեն Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, իսկ մնացյալ 40-ը՝ Երևանից և հարակից մարզերից: Դասընթացը բաղկացած կլինի երկու մոդուլներից: Առաջինը կտևի 5 օր՝ օրական 8 ժամ: Դասընթացի առաջին փուլը կմեկնարկի 2017 թ. դեկտեմբերի 4-ին և կավարտվի 2018 թ. փետրվարին: ՔՀԿ-ների 7 խումբ կմասնակցի դասընթացի առաջին փուլին, խմբերից յուրաքանչյուրը բաղկացած կլինի ՔՀԿ-ների մինչև 15 ներկայացուցչից: Հայաստանի ամերիկյան համալսարանը դասընթացի առաջին մոդուլի ընթացքում մասնակիցներին կդասավանդի հետևյալ չորս հիմնական թեմաները.

  1. Պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում,
  2. հանրային քաղաքականությունների խնդիրների հատկորոշում, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակում և վերլուծություն,  հանրային քաղաքականությունների իրականացում,
  3. ՔՀԿ-Կառավարություն և ՔՀԿ-ՏԻՄ երկխոսության ձևավորում,
  4. ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցում և զարգացում:

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները պետք է տիրապետեն կոալիցիաների կառուցման և զարգացման ամբողջ գործընթացի հմտություններին, ինչը նրանց ինքնուրույն կոալիցիաներ ստեղծելու հնարավորություն կտա:

100 ՔՀԿ-ներից 50-ը, որ ավարտած կլինեն դասընթացի առաջին մոդուլը, հնարավորություն կունենան՝ ներգրավվելու ինկուբատորների մեջ, որոնք գործարկվելու են հունվարին: Դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները ինկուբատորներում յուրացված գործնական հմտություններով կատարելագործելուց և հարստացնելուց հետո ՔՀԿ-ները հնարավորություն կստանան՝ մասնակցելու ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների համար կազմակերպվելիք ենթադրամաշնորհային մրցույթներին, որոնք հայտարարվելու են ծրագրի շրջանակներում:    

ՔՀԿ-ների ընտրության չափանիշներ.  

  • ՔՀԿ-ները կա՛մ պետք է գործունեություն ծավալեն ծրագրի առնվազն մեկ թիրախային ոլորտում (ծրագրի թիրախային ոլորտների նախնական ցանկը ներառում է՝ արդարադատությունը և մարդու իրավունքները, կրթությունը, բիզնեսը, սոցիալական ոլորտը, աշխատանքը, գյուղատնտեսությունը և էներգետիկան), կա՛մ թիրախային ոլորտներից առնվազն մեկը պետք է նախատեսված լինի ՔՀԿ-ների կանոնադրություններում՝ որպես գործունեության ուղղություն,
  • ՔՀԿ-ները պետք է ունենան քիչ կամ միջին մակարդակի կարողությունների զարգացման փորձառություն ծրագրի թեմատիկ ոլորտներում,
  • Բարձր մրցակցության պարագայում առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք նախկինում չեն մասնակցել նմանատիպ դասընթացների:

Նախատեսվում է, որ դասընթացն ավարտելուց հետո մասնակից ՔՀԿ-ները ստացված գիտելիքներով կկիսվեն իրենց կազմակերպությունների մյուս աշխատակիցների հետ (ուսուցանողների ուսուցումների միջոցով) և կկիրառեն դրանք իրենց աշխատանքի մեջ:  

Առավելություն կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք իրականացնում են երիտասարդության և կանանց ուժեղացմանն ուղղված գործունեություն:  

Հայտում պետք է առկա լինեն՝

  • Լրացված հայտը,
  • Կանոնադրության պատճենը,
  • Տեղեկատվություն վերջին տարվա ընթացքում ծրագրի թիրախային ոլորտներից մեկում կամ մի քանիսում իրանացված ծրագր(եր)ի մասին (եթե առկա է/են):

Մասնակիցների ուսուցանման, տեղափոխության, կեցության և սննդի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Հայաստանի ամերիկյան համալսարանը:  

Հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 (մուտքը բակի կողմից) հասցեով կամ ուղարկել info@armla.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մասնակցության ՔՀԿ-ների հավաստագրային ծրագրում»՝ մինչև 2017 թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 13:00–ը:

Մրցույթում մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք կապվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ info@armla.am:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:


This opportunity has expired. It was originally published here:

http://ccd.armla.am/3795.html

Similar Opportunities


Disciplines

Agriculture

Business

Education

Energy

Human Rights

Law

Social Work

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings