«Օսմ» հիմնադրամի (Awesome foundation) երևանյան մասնաճյուղն անկախ մարդկանց մի խումբ է, ովքեր նվիրումով աշխատում են, որ մեր իրականությունն ավելի շատ «թույն» ու «զիլ» գաղափարներ տեսանելի դառնան ու աջակցություն ստանան: Առանց ավելորդ գլխացավի և թղթավարության յուրաքնաչյուր ամիս «Օսմ» հիմնադրամը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհնորհ է տրամադրում ամսվա հաղթող նախագծին։ Միակ պահանջն է նախագծի իրականացումը:
Նախագծերը կարող են լինել ծուռ և խելառոտ, բնականաբար թույն ու զիլ, բայց պարտադիր՝ իրատեսական։ «Օսմ» հիմնադրամը չի աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերի, և դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ` բացառելով աշխատավարձեր:
«Օսմ» հիմնադրամում սիրում են՝
-
Նորարար, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որորնք միավորող են և դրական ազդցություն ունեն
-
Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն
-
Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր բան
Դիմումների ընդունման վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն է: Շտապեք դիմել և այս անգամ միգուցե հենց Դուք ստանաք ամենամսյա ՕՍՄ մրցանակներից մեկը➡️ https://goo.gl/DB3ixJ
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները հրավիրվում են հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագիծը:
Հաղթողը հայտարարվում է տեղում:
Հարցե"ր - awesomeyvn@gmail.com