The Awesome Foundation Yerevan Chapter  Follow

Հայտնի են Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամի հոկտեմբեր ամսվա հաղթողները

Publish Date: Oct 27, 2017

Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը ուրախ է ներկայացնել 2017թ. հոկտեմբեր ամսվա հաղթող երկու ծրագծերը` Արա Հարությունյանի «ՆորՇենԼաբ»-ը և Մարիաննա Փահլևանյանի «Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծ»-ը:

«ՆորՇենԼաբ»-ի նպատակն է Արցախի Նորշեն դպրոցում սովորող երեխաների կրթական գործընթացն ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր դարձնել դասասենյակների սեղաններին շարժական ստեղներ տեղադրելու միջոցով: Գաղափարի իրականացումը հնարավորություն կընձեռնի ուսուցիչներին կազմակերպել արտաժամյա տարատեսակ մրցույթներ և խաղեր:

«Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծ»-ը նպատակ ունի տիկնիկների միջոցով օգնել ստացիոնար բուժում ստացող երեխաներին հաղթահարել հիվանդանոցային իրավիճակի հետ կապված հոգեբանական և ֆիզիկական անհարմարավետությունը, ինչպես նաև ուղղակի ուրախացնել նրանց:

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց մի խումբ է, որը նվիրված է մեր իրականությունը հիանալի դարձնող գաղափարների աջակցմանը: Յուրաքանչյուր ամիս մենք տրամադրում ենք 1,000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում քեզ իրականացնել քո սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

Հիմնադրամի և ֆինանսավորված ծրագրերի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ` http://afy.am/

Դիմեք "Awesome" հիմնադրամին`ֆինանսավորելու ձեր խենթ ու հիանալի գաղափարները:

Similar Opportunities