The Awesome Foundation Yerevan Chapter  Follow

Հայտնի է Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամի փետրվար ամսվա հաղթողը

Publish Date: Mar 29, 2018

Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը ուրախ է ներկայացնել 2018թ. Փետրվար  ամսվա հաղթող ծրագիրը` «Նորարար սերունդ» աշակերտական խորհրդի «Ճանաչի՛ր մարմինդ»:

«Ճանաչիր մարմինդ» նախագծի նպատակն է կրթության մեջ ևս մեկ նորարարություն կատարելը և մարդու օրգանների դիրքի ուսուցումն ավելի տպավորիչ և արդյունավետ դարձնելը։ Նախատեսվում է ստեղծել մարդու մակետ, որն ամբողջությամբ թափանցիկ կլինի և ներսի օրգանները հստակ կերևան։ Օրգաններից յուրաքանչյուրի մեջ կտեղադրվի լույս, մակետի կողքին կլինի վահանակ, որտեղ կլինեն բազմաթիվ սեղմակներ՝ յուրաքանչյուրի կողքին համապատասխան օրգանի անունը: Սեղմակը սեղմելիս օրգանը մակետի վրա կլուսավորվի, որը կդարձնի օրգանի տեղը տեսանելի և տպավորիչ:

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց մի խումբ է, որը նվիրված է մեր իրականությունը հիանալի դարձնող գաղափարների աջակցմանը: Յուրաքանչյուր ամիս մենք տրամադրում ենք 1,000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում քեզ իրականացնել քո սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր  հասարակության բարելավման գործընթացին:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Opportunity Types

Awards

Competition

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest