Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Հայտնի են Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամի մարտ, ապրիլ ամիսների հաղթողները / Awesome Foundation has announced March's and April's winners

The Awesome Foundation Yerevan Chapter



Opportunity Cover Image - Հայտնի են Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամի մարտ, ապրիլ ամիսների հաղթողները / Awesome Foundation has announced March's and April's winners

[English below]

Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը ուրախ է ներկայացնել 2018թ. Մարտ-Ապրիլ  ամիսների հաղթող ծրագրերը` Մարիամ Մովսիսյանի, Շարմաղ Սաքունցի և Հայկ Դավեյանի «#MamaBalikRun» և «Երազանքի գյուղ»:

«#MamaBalikRun» արդեն երկու տարի անընդմեջ մոտիվացնում և մոբիլիզացնում է ավելի քան հարյուր մայրիկների իրենց երեխաների հետ մասնակցելու Երևան վազքի մարաթոնին և Գարնանային վազքին։ Մայրիկները իրենց մինչև հինգ տարեկան երեխաների հետ անցել են նշված տարածությունը։ Այս տարի, առաջին անգամ նախատեսվում է անցկացնել առանձին #MamaBalikRun, որի նպատակն է խթանել սպորտային և ակտիվ ապրելակերպը կանանց շրջանում, ստեղծել այնպիսի մի համայնք որտեղ հավատում են, որ «մայրությունը արդարացված է», նպաստել սոցիալական պատասխանատվության մեծացմանը, խրախուսել սպորտով զբաղվելը դեռ մանուկ հասակից, տարածել դրական էմոցիաներ և վարակել մնացած մայրիկներին։

«Երազանքի գյուղ» նախագծի նպատակն է Դրախտիկ գյուղում, որը ավելի դժոխք է հիշեցնում, անել ագրոհեղափոխություն և զարգացնել գյուղական տուրիզմը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է գնել 150 պտղատու ծառ, պատրաստել անվանական ցուցանակներ, ծառերին անուններ տալ, և ամեն ավարտող աշակերտ կհանձնի ծառը եկող առաջին դասարանցուն: Երեխաները դպրոց գալով հենց առաջին տարում կհասկան , որ իրեն վստահեցին ծառ, նրա մեջ կարթնանա պատասխանատվությունն ու հպարտ կլինի և իրեն պատասխանատու կզգա: Ծառերը 4-րդ տարուց բերք կտան և դա կլինի նաև լրացուցիչ եկամտի աղբյուր դպրոցի համար:

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց մի խումբ է, որը նվիրված է մեր իրականությունը հիանալի դարձնող գաղափարների աջակցմանը: Յուրաքանչյուր ամիս մենք տրամադրում ենք 1,000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում քեզ իրականացնել քո սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր  հասարակության բարելավման գործընթացին:

Հիմնադրամի և ֆինանսավորված ծրագրերի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ` http://afy.am/

 

Awesome Foundation Yerevan is happy to announce the winning projects of March and April 2018: Mariam Movsisyan’s, Sharmagh Sakunt’s and Hayk Daveyan’s "#MamaBalikRun" and "Dream Village".

For 2 years in a row team members of "#MamaBalikRun" managed to mobilize and motivate some 100 moms with young kids to join the Yerevan half-marathon and the Spring Run as charity runners. Moms with children under 5 crossed the kids distance together. This year, for the first time, team members of "#MamaBalikRun" plan to organise a separate #MamaBalikRun to: -promote sports and active lifestyle among women with sleep-deprivation -form a community that believes that “motherhood is not an excuse” -fundraise for an amazing cause and promote social responsibility and kindness -encourage sports from early (very early age) -spread the positive vibes and infect more moms to join the active movement.

“Dream Village” is an initiative of a group of enthusiasts who aim to develop the village Drakhtik (translated as ''Paradise''). With the grant received from Awesome Foundation Yerevan, the schoolchildren will plant trees in their schoolyard and take care of them. They will launch an EcoClub at school to learn about environment, study various plants and trees and engage in community work. More, in several years, with fruits received from the trees, they will launch their social enterprise and scale up the project. 

Awesome Foundation Yerevan is a team of trustees devoted to supporting the ideas that make our reality more awesome. We give a $1.000 no-strings-attached monthly micro grant to the winning project of the month. We want to give you the opportunity to implement your own ideas which can contribute to the improvement of our society.

You can find more about the Foundation and its projects here: http://afy.am/


Eligible Countries
Host Country
Event Type
Opportunities
Publish Date
May 29, 2018




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up