The Awesome Foundation Yerevan Chapter  Follow

Awesome հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում առաջին արհեստական սառցամագլցման բուրգերը կհայտնվեն Ջերմուկում

Publish Date: Dec 15, 2016

"Awesome" հիմնադրամի նոյեմբեր ամսվա դրամաշնորհառուն Վազգեն Գալստյանն է: Վերջինս մի խումբ խենթերի հետ 2012 թ. որոշեց նպաստել ձմեռային տուրիզմի զարգացմանը Ջերմուկ քաղաքում: Արդյունքում երիտասարդները սեփական միջոցներով կազմակերպեցին «Ձնեմարդուկ՝ ձնե արվեստների փառատոնը», որի նման փառատոններ տեղի են ունենում Չինաստանում, Ռուսաստանում, Կանադայում և այլուր: 2015թ․ փառատոնն այնքան մեծ արձագանք ստացավ ու այնքան շատ այցելուներ ունեցավ, որ 2016 թ. անհրաժեշտություն եղավ ավելի մեծ փառատոն կազմակերպել: Սակայն երիտասարդների միջոցները չբավականացրին, իսկ ներդրումներ չգտնվեցին: Այդուհանդերձ, ձմեռային տուրիզմի սիրահարները ձեռքները ծալած չնստեցին և համայնքապետարանից ստանալով աջակցության խոստում, որոշեցին 2017-ի փետրվարի 17-19-ը էլ ավելի մեծ շուքով կազմակերպել փառատոնը:

Իսկ Վազգեն Գալստյանը դիմեց "Awesome" հիմնադրամին՝ Հայաստանում առաջին արհեստական, քաղաքային սառցե բուրգեր կառուցելու գաղափարով, որոնց վրա կկազմակերպվեն սիրողական սառցամագլցումներ: Նա նշեց, որ իր նպատակը ոչ թե փառատոն կազմակերպելն է, այլ ձմեռային տուրիզմի զարգացումը:

Նախատեսված է, որ բուրգերը կլինեն տարբեր բարձրության՝ ըստ բարդությունների: Քանի որ Հայաստանում չկա որևէ փորձ սառցամագլցման արհեստական պատ կամ բուրգ սարքելու համար, այս փորձը կլինի առաջինը, որի հաջող կիրառումն ու իրագործումը հնարավորություն կտա նաև հետագայում՝ 2018թ․ փառատոնը կազմակերպելուց առաջ այն օգտագործել ինքնաֆինանսավորման համար, հատկապես Ամանորի ակտիվ զբոսաշրջային ժամանակահատվածում:

Վազգենն արդեն իսկ ունի պայմանավորվածություն Ջերմուկ քաղաքի քաղաքապետարանի հետ այս հունվարին հանրային այգիներից մեկում կառուցել և տեղադրել ՀՀ-ում սառցամագլցման առաջին արհեստական բուրգը:

Դիմեք "Awesome" հիմնադրամին`ֆինանսավորելու ձեր խենթ ու հիանալի գաղափարները: 

Further Official Information

Link to Original

Similar Opportunities