ՕՍՄ հիմնադրամը 2016 թվականի ապրիլ ամսվա մրցույթի արդյունքում 1000 ԱՄՆ դոլար է տրամադրել SplitCycle նախագծին: SplitCycle-ը «Այբ» դպրոցի հինգ աշակերտների նախագծած սարք է, որը թույլ է տալիս հեծանիվներին աշխատել ավտոմատ:
Ամեն ամիս ՕՍՄ Երևանը մեկ հոգու 1000 ԱՄՆ դոլար է տրամադրում Հայաստանում ՕՍՄ (awesome) նախագիծ իրականացնելու համար:
ՕՍՄ հիմնադրամը միջազգային բարեգործական կազմակերպություն է: ՕՍՄ Երևանը կառույցի մասնաճյուղերից մեկն է, որը ամսական մեկ գաղափար է ֆինանսավորում՝ $1000 չափով:
Պարտադիր չէ, որ ՕՍՄ Երևանին դիմեն ֆորմալ (պետական կամ հասարակական) կառույցները: Ֆինանսավորում ստանալու համար կարող են դիմել անհատները, նրանք, ովքեր իրենց բացառիկ գաղափարներն իրականացնելու համար ֆինանսավորման այլ աղբյուրներ չեն գտնում: ֆինանսավորմանը դիմելու հիմնական չափանիշը գաղափարի ՕՍՄ (awesome) լինելն է:
Ծանոթացեք անցած ամսիների ընթացում ֆինանսավորված նախագծերին:
Դիմեք մեզ, եթե ձեր գաղափարն արժե $1000:
Մեր ֆինանսավորումը ստանալու համար հատուկ կանոններ չկան, սակայն ցանկալի է, որ նախագիծը լինի.
- Իրականանալի
Մենք սիրում ենք անհավանական մտքեր, սակայն պետք է հստակ լինի, որ դրանք կիրագործվեն:
- Լոկալ
Մենք ներդրում ենք կատարում ամբողջ Հայաստանում եւ ցանկանում ենք, որ նախագծերն իրականացվեն երկրի ներսում:
- Տեսանելի
Մենք սիրում ենք նախագծեր, որոնք համայնքում տեսանելի են:
- Միավորող
Մենք սիրում ենք նախագծեր, որոնք միավորում են մարդկանց:
- ՕՍՄ
Մենք սիրում ենք ՕՍՄ (awesome) նախագծեր, երբ գաղափարը կարդում ես ու մտածում, որ ա՛յ սա ցնցող է, կամ խիստ տպավորիչ է, կամ բացառիկ ազդեցիկ է, կամ էլ այդ բոլորը միասին արտահատվում է անգլերեն Awesome բառով կամ Whoah բացականչությամբ:
Կարդացե՛ք մեզ ինտերնետում, հետևե՛ք մեզ Facebook-ում, դիմեք մեզ ՕՍՄ գաղափարներով և դրանք իրագործելու համար ձեր $1000-ը ստանալու դիմումներով: