«Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոց, 2015 թ. սեպտեմբերի 27-30, Ծաղկաձոր, Հայաստան

Publish Date: Jul 15, 2015

Deadline: Sep 05, 2015

Event Dates: from Sep 27, 2015 12:00 to Sep 30, 2015 12:00

«Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մասին

Հրավիրում ենք մասնակցելու 2015թ. սեպտեմբերի 27-30-ը Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոցին:

Դպրոցի իրականացման գաղափարը կոչված է նպաստելու ԱՊՀ երկրների տաղանդավոր երիտասարդ գիտնականների և հետազոտողների համար ինովացիոն գիտական կրթական միավորված հարթակի ստեղծմանը, նրանց ստեղծագործական զարգացմանը, մասնագիտական աճին, ինովացիոն ակտիվության բարձրացմանը, գիտական գործունեության արդյունքների հիման վրա բիզնես գաղափարների մշակման հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև ինովացիոն նախագծմանը և տեխնոլոգիաների փոխանցմանը:

Դպրոցի ծրագրով նախատեսված են սեմինարներ, դասախոսություններ, մաստեր-դասընթացներ (master class) ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետների և դասախոսների կողմից:

Դպրոցին կարող են մասնակցել 20-ից 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ:

Դպրոցին մասնակցությունն անվճար է: Ծրագրի իրականացման ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկատարվի մրցութային հիմունքներով: Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված են Դպրոցի ուսուցողական միջոցառումների վարումն իրականացնող մասնագետները: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած հայտատուները կստանան «Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոցի աշխատանքներին մասնակցելու հրավեր:  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով https://goo.gl/Z1TMBC :

Մասնակիցների քանակը սահմանափակ է:

Similar Opportunities


Disciplines

Management

Opportunity Types

Financial aid

Eligible Countries

Azerbaijan

Belarus

Kazakhstan

Kyrgyzstan

Moldova

Russia

Tajikistan

Uzbekistan

Host Countries

Armenia