University of Kent  Follow

Քենթի համալսարանի ամառային դպրոցներ 2017

Publish Date: Jan 09, 2017

Deadline: Mar 31, 2017

Քենթի համալսարանի ամառային դպրոցներ

Սովորիր Բրյուսելում, Քենթերբուրիում կամ Փարիզում

Քենթի համալսարանի նորաբաց ամառային դպրոցները Բրյուսելում, Քենթերբուրիում և Փարիզում մասնագիտացված ամառային դասընթացներ են այն ուսանողների (կամ մասնագետների) համար, ովքեր ցանկանում են բակալավրից հետո իրենց ուսումը շարունակել Միացյալ Թագավորությունում (Քենթերբուրիի դասընթացներ) կամ համալսարանի Փարիզի կամ Բրյուսելի մասնագիտացված հետավարտական կենտրոններում։

Հունիսի 18- հուլիսի 1, 2017 թ

Ինչպե՞ս է Եվրամիությունը, որպես համաշխարհային կազմակերպություն, գործում ժամանակակից աշխարհում։ Բացահայտիր Եվրամիությանը հանդիպող գլխավոր մարտահրավերները և բանավիճիր տարբեր կառույցներ ներկայացնող քաղաքական գործիչների հետ։

Հուլիսի 16-29, 2017 թ

Բացահայտիր Փարիզը հեղափոխությունների թեմայով անցկացվող սեմինարների միջոցով, որոնք կվարեն փորձառու գիտնականներ։ Անցիր համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների հետքերով և այցելիր Փարիզի գլխավոր տեսարժան վայրեր, ինչպիսին են Վելսալյան պալատը, ՅՈՒՆԵՍԿՈ-ն ու Պիկասոյի թանգարանը։

Հունիսի 26- հուլիսի 7, 2017 թ.

Միայն ասպիրանտների համար։ Բացառիկ փորձ սկսնակ գիտնականների և հետազոտողների համար պաշտոնական միջավայրից դուրս աշխատելու հատուկ ընտրված մասնագետների հետ։

Հունիսի 18- հուլիսի 2, 2017 թ.

Ուսումնասիրիր համաշխարհային բիզնեսի հիմքում ընկած տեսությունները և գործողությունները, որոշումների կայացման բարդությունը հետազոտությունների միջոցով։

Հունիսի 18- հուլիսի 2, 2017 թ.

Կենտրոնացիր Եվրոպայում ներկայումս հանդիպող անվտանգության խնդիրների վրա, և թե ինչպես են եվրոպական երկրները անվտանգության պահպանման մեջ իրենց ունեցած դերը ադապտացնում միաժամանակ Եվրոպայի տարածքում և այդ տարածքից դուրս։

Հուլիսի 2-16, 2017 թ.

Մասնակցիր շնորհանդեսների, դիզայներական դասընթացների, դասախոսությունների և տեսարժան վայրեր այցելություններին, ու միաժամանակ դարձիր հարգված հետազոտողների, փորձառու ճարտարապետների, ճարտարագետների և դիզայներների ստեղծագործ համայնքի մի մասը։

Հուլիսի 16-30, 2017 թ.

Ձեռք բեր բացառիկ հետազոտական գիտելիքներ և մասնագիտացիր այս զարգացող և մեծապես կարևոր գիտական ոլորտում։ Ուսանողները աշխատելու են մի նախագծի վրա, որի արդյունքում պետք է ստեղծեն թերապևտիկ պրոտեիններ կոնկրետ հիվանդությւոններ թիրախավորելու համար՝ ներառյալ տրանսֆեկցիա, էքսպրեսիա, ախտազատում և ֆունկցիոնալ վերլուծություն։

Հունիսի 18- հուլիսի 2, 2017 թ.

Սովորիր վիճակագրական վերլուծության հիմնական տարրերը, որոնք ներառում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ռեգռեսիա, բաշխման աղյուսակներ և տվյալների անընդհատ բաշխում։

Հուլիսի 2-16, 2017 թ.

Ճանապարհորդիր դեպի միջնադարյան հասարակություն։ Մասնակցիր այցելությունների, դասընթացների և խմբային սեմինարների՝ ուսումնասիրելով միջնադարյան փաստաթղթեր, բազմապիսի իրեր և հնավայրեր։

Հուլիսի 16-30, 2017 թ.

Հետազոտիր հասարակական մտքի մարդկանց մտքերի և արարքների վրա ունեցած ազդեցության մասին  հոգեբանության վերջին հետազոտությունը, ինչի արդյուքնում դպրոցի մասնակիցները ձեռք կբերեն հիմնավոր հասկացողություն մարդկային հոգեբանության գլխավոր կողմերից մեկի մասին։

Հուլիսի 30- օգոստոսի 13, 2017 թ.

Ձեռք բեր բացառիկ հետազոտական հմտություններ և մասնագիտացիր՝ ուսումնասիրելով ԱԲ էմբրիոզների գեներացման գործընթացը, քրոմոսոմային վերլուծությունն ու ֆլուրոսցենտային ISD։

Սովորելով Քենթի համալսարանի ամառային դպրոցներից մեկում՝ մասնակիցները կստանան.

  • մասնագիտական կրթություն,
  • համալսարանական հյուրընկալություն,
  • հասարակակական գործընթացներին մասնակցություն,
  • հրաշալի գիտական աղբյուրներից և պայմաններից օգտվելու հնարավորություն,
  • կունենան հնարավորություն՝ ձեռք բերելոո համապատասխան փորձ պոտենցիալ աշխատողի կամ հետավարտական կրթության համար։   

Սովորելով Քենթի համալսարանի Բրյուսելի և Փարիզի կենտրոններում հետևյալ հետավարտական աստիճանների ծրագրերով՝ մասնակիցներն անգլերենով դասավանդվում եմ մասնագետ գիտնականների կողմից (աշխարհի տարբեր երկրներից)՝ ընդլայնելով իրենց մասնագիտական, գիտական, և հասարակական շրջանակը։ Բրյուսելի ամառային դպրոցում սովորող ուսանողները հնարավորություն կստանան նաև սովորելու Բրյուսելի կենտրոնի մագիստրոսական ծրագրով՝ 10 % զեղչով։

Կրթաթոշակներ

Մասնակիցների համար առկա են մի շարք կրթաթոշակներ, ինչպես նաև զեղչեր, եթե որոշել եք անցնել մեկ դասընթացից ավելին։ Կրթաթոշակի հայտերի ընդունվում են մինչև 2017 թ. մարտի 31-ը։

Վճարեք գումարն ամբողջությամբ մինչև 2017 թ. մայիսի 5-ը և տնտեսեք £150։

Ավելին իմանալու համար այցելեք համալսարանի պաշտոնական կայք կամ հայտն ուղարկելու համար սեղմեք այստեղ։

Իմանալ ավելին՝  www.kent.ac.uk/summerschools

Կապվել կազմակերպիչների հետ՝ summerschools@kent.ac.uk

Similar Opportunities


Disciplines

Architecture

Biology

Biotechnology

Business

Entrepreneurship

History

International Relations

Philosophy

Political Sciences

Psychology

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Belgium

France

United Kingdom