ARMACAD  Follow

Կազմակերպությունները կարող են գրանցվել ու մասնակցել Երևանի աշխատանքի տոնավաճառին

Publish Date: Oct 10, 2016

Deadline: Oct 21, 2016

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան և ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը 2016թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին, ինչպես նախորդ 5 տոնավաճառների փորձն է ցույց տվել մասնակցում են 2000-ից ավելի աշխատանք փնտրողներ։ 

Մենք հրավիրում ենք կազմակերպություններին մասնակցել այս տոնավաճառին։ Խնդրում ենք ձեր մասնակցության մասին հայտնել՝ armacad@armacad.info հասցեին մինչև հոկտեմբերի 21-ը պատասխան նամակ ուղարկելով կամ զանգահարելով 091557978։ 

Մեկ կազմակերպության մասնակցության վճարը 119,000 ՀՀ դրամ է:

Տոնավաճառը բաղկացած է լինելու 2 մասից։ Առաջին մասում, որն ըստ նախնական ծրագրի սկսվելու է 14։00, մենք հրավիրում ենք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին խոսելու աշխատաշուկայի, մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատանքի դիմելու ու աշխատանքի ընդունվելու գործընթացների մասին։ Երկրորդ փուլը, բուն տոնավաճառի փուլն է, որտեղ մի քանի տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչները մոտ 2-3 ժամ շարունակ ծանոթանում են այցելուների հետ, նրանց ներկայացնում են իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն ու հավաքում ինքնակենսագրականներ։ Աշխատանքի տոնավաճառի ժամանակ յուրաքանչյուր կազմակերպություն ունենում է սեփական սեղան, որը կարող է դասավորել սեփական հայեցողությամբ։ 

Մինչև աշխատանքի տոնավաճառը մենք առավելագույնս տարածում ենք միջոցառման մասին ինֆորմացիան՝ օգտագործելով այնպիսի թիրախային խմբերի ռեսուրսներ, ինչպես Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի մեյլինգ լիստը (3000 գրանցված), ԱՐՄԱԿԱԴի մեյլինգ լիստը (20,000 գրանցված), ֆեյսբուքյան բազմահազարանոց և հեղինակավոր էջեր, ինչպես օրինակ https://www.facebook.com/USAAA.amhttps://www.facebook.com/Yerevan.Armeniahttps://www.facebook.com/ARMACAD և այլն։

Աշխատանքի տոնավաճառի մասին հայտարարության մեջ մենք մանրամասն նշում ենք բոլոր մասնակից կառույցների տվյալները, նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերն ու կոնտակտային տվյալները։

Օրինակ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպված տոնավաճառի ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ իսկ նկարներին այստեղ։ Զուգահեռաբար ստեղծվում է ֆեյսբուքյան խումբ և տոնավաճառի մասին իրազեկումները տեղադրվում են այդ խմբում https://www.facebook.com/events/1652231701732177/ Նախօրոք տպագրվում է մասնակիցների լոգոներով ու ծրագրով պաստառ ու բաժանվում բազմաթիվ ԲՈՒՀերում և բիզնես կենտրոններում։ Եվ ամենակարևորը, մենք ամեն ինչ անում ենք, որ տոնավաճառի այցելուները կարդան աշխատանքի տոնավաճառին մասնակցության կանոններն ու պատրաստված ներկայանան միջոցառմանը։ Այս ամենի արդյունքում տոնավաճառին մասնակից բոլոր կառույցները բավարարված են լինում թե՛ այցելուների քանակից, և թե՛ որակից։

2011 թվականին կազմակերպված աշխատանքի տոնավաճառի մասին էլ պատմում է այս կարճ հոլովակը https://www.youtube.com/watch?v=JB-yk7mcuXU և այս մեկը https://www.youtube.com/watch?v=5PBSbqv6508 ու նաև սա https://www.youtube.com/watch?v=g6yXlaV7M0Q Իսկ 2013 թվականին կազմակերպված տոնավաճառի մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ - http://www.usaaa.am/datas/zdocs/a68d3938db2c1cc73960669e3a890cb1.pdf:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 091-557978 հեռախոսահամարով։ 

 

Similar Opportunities


Eligible Countries

International

Host Countries

Armenia

Event Types

Presentation