«ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ և «Մարիոթ» հյուրանոցի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 4-ին «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 25 կազմակերպություն՝ առաջարկելով շուրջ 200 աշխատատեղ:
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 14:00 Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կսկսվի սեմինար։ Ծրագիրը տե՛ս ներքևում։
Ժամը 17:15 Մարիոթ հյուրանոցի նույն դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով։ Սեղանների դասավորությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Տոնավաճառն ավարտվելու է 20:00:
Տոնավաճառի մուտքն ազատ է և բաց բոլորի համար, սակայն նախքան տոնավաճառ այցելելը պետք է կարդալ մասնակցության համար անհրաժեշտ հետևյալ 15 խորհուրդները և բոլոր ընկերներին հրավիրել միանալու տոնավաճառի պաշտոնական ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/events/1652231701732177/: Տիգրան Մեծ դահլիճի մուտքի մոտ տեղակայված են լինելու գրանցման սեղաններ, որոնց մոտ կարող եք գրանցվել:
ԾՐԱԳԻՐ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
13:50 – 14:00 Բացման խոսք
Խաչիկ Գևորգյան, ԱՐՄԱԿԱԴ, Հայաստան, նախագահ
14:00 – 14:30 Ժամանակակից դարաշրջանի աշխատաշուկա. ինչպես գտնել երազանքիդ աշխատանքը:
Գևորգ Սարգսյան, Plexonic, Հայաստան, գործադիր տնօրեն:
14:30 – 15:00 Մասնագիտությունը կառավարման խորհրդատու. հնարավորություններն ու հեռանկարները
Սամվել Գևորգյան,
«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն, Հայաստան, հիմնադիր տնօրեն:
15:00 – 16:00 Կառուցի՛ր քո կարիերան. Մեծ ընկերության լավագույն փորձը:
- Երիտասարդական ծրագրեր՝ ուսանողների և ոչ միայն ուսանողների համար,
- Ինչպես բարեհաջող անցնել հարցազրույցը:
Լուսինե Գևորգյան, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար,
Ռուզաննա Ինճիկյան, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, Անձնակազմի հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ
16:00 – 17:00 Սուրճի ընդմիջում
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
17:15 – 20:00
Աշխատանքային տոնավաճառ
0 Comments