Կրթաթոշակների մրցույթ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բակալավրիատի ծրագրի համար

Publish Date: Nov 05, 2025

Event Dates: from Nov 12, 2025 07:00 to Nov 12, 2025 09:00

Ամբողջական եւ մասնակի կրթաթոշակների մրցույթ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում իրականացվող բակալավրիատի ծրագրերում ուսանելու համար

 

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետեւյալ հղումով՝ քննաթերթիկ եւ տեղ ապահովելու համար https://forms.gle/6TzX1Bpz1unc4m938։

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, հայտարարում ամբողջական եւ մասնակի կրթաթոշակների մրցույթ 2026/27 ուսումնական տարվա ընդունեության եւ առաջարկվող բակալավրիատի ծրագրերում ուսանելու համար։

 

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ անգլերենի գրավոր քննություն եւ բանավոր հարցազրույց։

 

Անգլերենի գրավոր քննությունը տեղի կունենա 2025 նոյեմբերի 12ին՝ չորեքշաբթի, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո թագուհի սրահում ժամը 19.00 – 21.00.

 

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետեւյալ հղումով՝ քննաթերթիկ եւ տեղ ապահովելու համար https://forms.gle/6TzX1Bpz1unc4m938։

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը հայաստանյան դիմորդներին հնարավորություն  է տալիս ստանալ անգլիական բարձրակարգ կրթություն՝ ապրելով և սովորելով Միջերկրական ծովի ափին: 

 

Բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը  տեղակայված է Բրիտանիայի սահմաններից դուրս՝ յուրատեսակ  կամուրջ հանդիսանալով Միացյալ թագավորության եւ Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի միջև։ Բրիտանական Յորքի համալսարանը աշխարհի լավագույն համալսարաններից է։ Լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ այն հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը եւ մտնում է աշխարհի լավագույն համալսարանների 1%-ի մեջ։ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի ուսանողները հանդիսանում են բրիտանական Յորքի համալսարանի ուսանողներ եւ իրենց ավարտական դիպլոմները ստանում են անմիջապես բրիտանական Յորքի համալսարանից։ 

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԾՐԱԳՐԵՐ

 

BUSINESS ADMINISTRATION AND ECONOMICS DEPARTMENT

  1. BA in Management;
  2. BA in Marketing;
  3. BA in Accounting and Finance;
  4. BA in  Hotel and Hospitality Management;

COMPUTER SCIENCE DEPARTMENT

  1. BSc (Hons) in Computer Science
  2. BSc (Hons) in Artificial Intelligence and Data Science
  3. BSc (Hons) in Business Informatics
  4. BSc (Hons) in Web technologies 

HUMANITIES DEPARTMENT

  1. BA (Hons) in English Language, Linguistics and Literature
  2. BA (Hons) in Communication and Digital Mediα

PSYCHOLOGY DEPARTMENT

  1. BSc (Hons) in Psychology

Հարցերի եւ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանկահարել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս հայաստանյան պաշտոնական գրասենյակ 093 909 349 հեռախոսահամարով կամ գրելով aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին։

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia