International School of Economics at Tbilisi State University (ISET)  Follow

Էկոնոմիկայի մագիստրոսական ծրագիր 2019, ISET - միջազգային էկոնոմիկայի դպրոց, Վրաստան

Publish Date: Apr 17, 2019

Deadline: May 06, 2019

Մագիստրատուրայի էկոնոմիկայի ծրագիր

ISET- միջազգային էկոնոմիկայի դպրոցը ԹՊՀ –ում (Թբիլիսիի Պետական Համալսարան) ընդունելություն է հայտարարում բարձրակարգ ՄԱ (մագիստրոսի աստիճան) Էկոնոմիկայի բաժնում: ISET ուսումնական կառույցը ներկայացնում է այն լավագույն ծրագրերը, որոնք գործում են Միացյալ Նահանգներում , Հարավային Եվրոպայում և դասավանդվում են անգլերենով միջազգային ուսուցչապետերի կողմից:

Ընդունելության   հայտերը 2019 ընդունվում են առցանց (www.iset.ge): Ընդունելության վերջնաժամկետը Մայիսի 6, 2019 թ: Քննությունները միաժամանակ անցկացվելու են և Թբիլիսիում, և Երևանում 2019 թ-ի մայիսի սկզբին:

Մարզերից մասնակցող բոլոր ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսուցումը անվճար անցնել Math Camp-ի ընթացքում (3շաբաթ Օգոստոսին) և առաջին կիսամյակին (8 շաբաթ Սեպտեմբեր-Հոկտեմբեր):

Ուսուցում և ֆինանսական օգնություն՝

Ուսուցման վարձ ՝տարեկան վարձը ՝3000 $: Ինչևիցե, ի շնորհիվ ISET-ի հովանավորներին, դպրոցը ի վիճակի է տրամադրել՝

Ճանապարհածախս՝ Հայ ուսանողները ստանալու են զեղչ 600 $ ընհանուր վարձից, որպես ճանապարհածախսի փոխհատուցում:

Բնակավայր՝ ISET-ը 1-ին կուրսի հայ ուսանողների համար տրամադրելու է ընդհանուր բնակարաններ   

Խրախուսական Կրթաթոշակ՝ 10 լավագույն ուսանողները իրավունք են ստանում օգտվել կրթաթոշակից, ինչպես նաև   լավագույններին հնարավորություն է ընձեռնվում հասնել ամբողջական վարձի մարման: Մարզերի բոլոր ուսանողներին կառաջարկվի մասնակի կրթաթոշակի հնարավորություն:

Կրթաթոշակ կարիքավոր ուսանողների համար՝ ի շնորհիվ ISET համայնքին և իրենց գործընկերներին, բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում այն ուսանողներին, ովքեր ֆինանսապես ապահովված չեն:

Ուսանողական վարկեր՝ ISET-ը ուսանողներին օգնելու համար

առաջարկում է ցածր տոկոսով բանկային վարկի  ծրագիր ուսման վարձը մարելու համար:

Ապագա կարիերաի ակնառու հեռանկարներ

Միջազգային ուսանողների փոխանակումներ՝

2-րդ կուրսի ուսանողները հնարավուրություն կունենան հաճախել ամառային դպրոցներ և մեր գործընկերների հետ սեմինարներ ուսումնասիրել Նորվեգիայում և Շվեյցարիայում:

Գրանցում այնպիսի կոնցետրացիաներում ինչպիսիք են՝ Գյուղատնտեսական Էկոնոմիկա, էներգետիկ էկոնոմիկա, Մակրոէկոնոմիկայի քաղաքականություն, Անհատական արդյունաբերության մշակում, Էկոնոմիկայի տեսություն, Մարդկային ռեսուրսներ և Արդի տվյալների վերլուծություն: Այս ամենն իրականացվում է Նորվեգիական Էկոնոմիկայի դպրոցի, Լոզանի Համալսարանի, Տարտուի Համալսարանի և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում:

Աշխատանք և պրոֆեսիոնալ պրակտիկա՝ ISET-ի շրջանավարտերի 346 –ից, բացառությամբ նրանց, ովքեր արտասահմանում են սովորում, 98%-ն այս պահին աշխատում են պրոֆեսիոնալ և վերլուծական պաշտոններում: ISET-ի ուսանողներն ուսման ընթացքում կարող են օգտվել պրակտիկա անցնելու բազմազան հնարավորություններից:

Տեղավորում բարձրակարգ PhD ծրագրերում ՝ նախկին շրջանավարտները շարունակում են ստանալ PhD աստիճան ամբողջական ֆինանսավորմամբ այլ բուհերի շրջանում, ինչպիսիք են Չիկագոի համալասարանը, Նյու Յորքի համալսարանը, Վաշինգթոնի համալսարանը, Փենսիլվանիայի համալսարանը, Ուորիքի համալսարանը, Լեսթերի համալսարանը:

Ասպիրանտուրայի ծրագիր՝ ISET ավարտածների մոտ 70 %-ն ընդունվում են որպես դասախոս CERGE-EI հիմնադրամում (Չեխիայում): Բոլոր դասախոսներն անցնում են մանկավարժական դասընթացներ Պրագայում և կառավարման դասընթացներ Gerge-EL և ISET-ի ֆակուլտետի ավագ մասնագետներից: Նրանք դասավանդում են ժամանակակից, արդի շուկայի ուսումնասիրության վրա հիմնված էկոնոմիկա  տարածաշրջանի տարբեր համալսարաններում:

Ինչպես դիմել՝

  1. Գրանցվել առցանց

  2. Հանձնել ընդունելության քննությունները

  3. Մոտենալ հարցազրույցի (եթե կարիք լինի)

Կոնտակտային տվյալներ.
Maya Surguladze
Email: AdmissionsMA@iset.ge

Հեռ: +995 322 507 177 (ext. 104)


This opportunity has expired. It was originally published here:

www.iset.ge

Similar Opportunities


Disciplines

Economics

Management

Marketing

Quantitative Economics

Study Levels

MA

Master’s

Opportunity Types

Fellowships

Financial aid

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Georgia