Սիմուլյացիոն խաղ. Մասնակցության հրավեր
Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր հակամարտության կարգավորման և բանակցություններին նվիրված եռօրյա սիմուլյացիոն խաղին մասնակցելու համար: Խաղը կանցկացվի քաղաքից դուրս տեղակայված հյուրանոցում 2017թ. փետրվարի 2-ից 5-ը:
Մասնակիցները կստանձնեն երկարաժամկետ էթնոքաղաքական հակամարտության մեջ ներգրավված տարբեր մտացածին երկրներ և միջազգային կառույցներ ներկայացնող քաղաքական գործիչների և լրագրողների դերեր: Խաղի շրջանակներում մասնակիցները կզբաղվեն իրենց երկրների և կազմակերպությունների շահերի պաշտպանությամբ և հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններոով:
Խաղի աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակցությունն անվճար է: Մասնակցության համար կարող են դիմել 21-27 տարեկան ուսանողներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայտ ներկայացնելու համար սեղմեք հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակը, գրեք համառոտ մոտիվացիոն նամակ (կես էջ) և համապատասխան դաշտում կցեք CV-ն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 23-ն է: Առաջին փուլի արդյունքում ընտրվածները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցի արդյունքում կընտրվի 30 մասնակից:
Մանրամասների համար դիմել`
Կովկասի ինստիտուտ
0025 Երևան, Հայաստան
Չարենց 31/4
Հեռ. – (+374) 10 54 06 31
Էլ. հասցե - contact@c-i.am