Alfa Pharm CJSC  Follow

Աշխատանք - Կատեգորիայի մենեջեր, Ալֆա-Ֆարմ

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

«Ալֆա Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, ակնհայտ դրսևորված անալիտիկ ունակություններով, մարքեթինգային և վաճառքների կառավարման գիտելիքներով մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային ուղղությունների՝ կատեգորաների կառավարման, գնային քաղաքականության որոշման և վաճառքների առաջխաղացման ու պլանավորման համար: Կատեգորիայի մենեջերը նաև կապող օղակ է հանդիսանալու մատակարարների և կազմակերպության միջև: Հիմնական նպատակն է լինելու ավելացնել վաճառքի ծավալները, կազմակերպության շահութաբերությունը, ապահովել կայուն աճ:

Աշխատանքային պարտականություններ`

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ
  • Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ
  • Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցությունների միջոցով ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից
  • Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
  • Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյունքերից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
  • Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
  • Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
  • Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
  • Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները
  • Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների
  • Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
  • Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
  • Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
  • Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը,
  • Ուսումնասիրել նոր տեսականու ներկայացման հնարավորությունները, շուկայական պահանջը և նոր տասականու առկայության ժամանակ ներկայացնել այն դեղատների անձնակազմին:

Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ այլ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքների կառավարման ոլորտում,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • MS office փաթեթի գերազանց իմացություն
  • Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է` 

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքիկատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Disciplines

Management

Host Countries

Armenia