Eco-club “Tapan”  Follow

Աշխատանք - Բնապահպանական ծրագրերի համակարգող, «Տապան» էկո-ակումբ ՀԿ

Publish Date: May 27, 2016

Deadline: Jun 20, 2016

«Տապան» էկո-ակումբ ՀԿ.
բնապահպանական ծրագրերի համակարգողի հաստիքի մրցույթ

Պարտադիր են.

  1. բարձրագույն կրթությունը (բակալավր կամ մագիստրոս)՝ էկոլոգիայի կամ բնագիտության, հանրային քաղաքականության, սոցիալական գիտությունների կամ դրանց հարակից ոլորտներում,
  2. հայերեն ու անգլերեն լեզուների՝ գերազանց, ռուսերեն լեզվի՝ լավ իմացությունը,
  3. աշխատանքային փորձը՝ հասարակական կամ միջազգային կազմակերպություններում, ԶԼՄ-ներում կամ կրթական ոլորտում,
  4. համակարգչային ծրագրերին տիրապետելու կարողությունները,

Պահանջվող ունակություններ և կարողություններ.

  • կազմակերպչական ունակություններ
  • թիմային աշխատանքի հմտություն
  • դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն
  • ինքնուրույն և արագ գործելու, խնդիրների լուծումներ գտնելու ունակություն

Պարտականություններ

- դրամաշնորհների հայտերի պատրաստում և դրանց նկարագրային ու ֆինանսական հաշվետվությունների կազմում,

- իրականացվող ծրագրերի համակարգում, կիսամյա և տարեկան հաշվետվությունների պատրաստում, 

- գործունեության ֆինանսական մասի և փաստաթղթերի վարում,

- պաշտոնական նամակների և գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվական հոդվածների կազմում,

- կազմակերպության և իրականացվող գործունեության ներկայացում պետական համապատասխան կառույցներին, միջազգային կազմակերպություններին, ԶԼՄ-րին և հասարակայնությանը,

- կազմակերպության կայքերի և սոցիալական ցանցերում էջերի վարում,

- դոնոր կազմակերպությունների և արտերկրի գործընկեր կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում և տեղեկատվության փոխանակում,

- հանրապետության տարածքում և արտերկրներ գործուղումների մեկնել,

- աշխատանքի պայմանագրային պահանջներից բխող այլ գործառույթներ:

Կազմակերպության մասին

«Տապան» Էկո-ակումբ» հասարակական, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող կազմակերպությունը ձգտում է նպաստել Հայաստանի կանաչ տարածքների պահպանմանը, դրանց վերականգնմանն ու ավելացմանը, կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման երևույթների նվազեցմանը՝ հասարակության, հասարակական կազմակերպությունների և իշխանությունների հետ համագործակցության, քարոզչության, կրթական ծրագրերի ու տարբեր միջոցառումների իրականացման միջոցով: 

Ինչպես դիմել

Խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE  կոճակի վրա, գրել համառոտ ուղեկցող նամակ և համապատասխան դաշտում կցել CV-ն:

Հեռ. (091) 51-40-23

 

Similar Opportunities


Disciplines

Management

Host Countries

Armenia