American Councils for International Education  Follow

PFP (Professional Fellows Program) Փոխանակման Ծրագիր 2018, ԱՄՆ

Publish Date: Feb 08, 2018

Deadline: Mar 30, 2018

Event Dates: from Oct 09, 2018 12:00 to Nov 17, 2018 12:00

PFP (Professional Fellows Program) Փոխանակման Ծրագիր

PFP (Professional Fellows Program) պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական եւ կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝

  • ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
  • սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում
  • ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
  • կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
  • քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում

Դիմորդները պետք է՝

  • լինեն 25-ից 35 տարեկան
  • լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կոչում
  • տիրապետեն անգլերենին
  • ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
  • հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
  • ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:       

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝ 

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, 
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
  • միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2018թ. աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբեր 9-ից մինչեւ նոյեմբերի 17-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2018թ. մարտի 30-ը ներկայացնեն առցանց դիմում:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք «LINK TO ORIGINAL» կոճակը:


This opportunity has expired. It was originally published here:

http://professionalfellows.americancouncils.org/?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info

Similar Opportunities


Disciplines

Education

Governance

Law

Leadership

Policy

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

United States