American Councils for International Education  Follow

Ամբողջովին ֆինանսավորվող PFP փոխանակման ծրագիր 2017 ԱՄՆ-ում

Publish Date: Feb 16, 2017

Deadline: Apr 07, 2017

Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար

PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:

Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝

  • ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
  • սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող
    կազմակերպություններում
  • ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
  • կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
  • քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում

Դիմորդները պետք է՝

  • լինեն 25-ից 35 տարեկան
  • լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կոչում
  • տիրապետեն անգլերենին
  • ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
  • հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
  • ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԱՊՐԻԼԻ 7-Ն Է:

Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ  56 00 45, 54 40 12 pfp@americancouncils.am http://americancouncils.am

Ականատես եղեք ԱՄՆ օրենսդրական գործընթացներին • Հետևեք քաղաքացիական հասարակություն ձևավորելու հանրային քաղաքականությանը • Գործընկերային կապեր հաստատեք ամերիկյան հաստատությունների հետ

Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդները

Similar Opportunities


Disciplines

Governance

Law

Political Sciences

Public Administration

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

United States