Երևանում իրականացվող համաեվրոպական Executive MBA ծրագրի ընդունելություն - Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջը ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի հետ համատեղ

Publish Date: Jan 27, 2022

Ընդունվում են դիմումներ Երևանում իրականացվող միջազգային մակարդակի Համաեվրոպական Executive MBA ծրագրի ընդունելության համար։

Համաեվրոպական Executive MBA ծրագրիի փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2022թ. հունվարի 31-ից: Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ:

Մինչեւ ապրիլի 30-ը ստացված հայտերը ենթակա են նաեւ լրացուցիչ Early Bird զեղչի, որը կազմում է ընդհանուր կրթաթոշակի 40% -ը:

Հիմնվելով 30 տարվա ձեռքբերումների վրա՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող CITY քոլեջը, որը Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետն էր, թեւակոխել է նոր դարաշրջան: CITY քոլեջն այժմ հանդիսանում է բրիտանական առաջատար համալսարաններից մեկի՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը: Յորքի համալսարանն աշխարհի լավագույն համալսարաններից է, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններից մեկը Եվրոպայում:

2021
թվականից բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջը ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հետ համատեղ առաջարկում է եզակի կրթական հնարավորություն հայաստանյան այսօրվա ղեկավարների համար՝ Համաեվրոպական Executive MBA երկակի աստիճանով ծրագիրը, որն իրականացվում է Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում եւ հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս ապրելով, աշխատելով եւ սովորելով Հայաստանում, միաժամանակ ստանալ երկու MBA դիպլոմներ՝ մեկը Յորքի համալսարանից եւ մեկը՝ Ստրասբուրգի համալսարանից:

Համաեվրոպական Executive MBA ծրագիրը դասավանդվում է բացառապես անգլերենով Յորքի համալսարանի, Եվրոպական կամպուս CITY College-ի, Ստրասբուրգի համալսարանի եւ աշխարհի այլ ճանաչված համալսարանների վաստակաշատ դասախոսների, ինչպես նաեւ նշանակալի մասնագիտական փորձ ունեցող փորձագետների կողմից, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձառությունն են բերում MBA դասընթացներին: Դասընթացներն անց են կացվում են տարվա մեջ 9 անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ մոտավորապես ամիսը մեկ:

Բացի այդ, ծրագիրը պահանջում է պարտադիր մասնակցություն երեք միջազգային ուսումնական այցելություններին.

ա) ուսումնական այցելություն Յորքի համալսարան, Մեծ Բրիտանիա, (երկար դասընթացների եւ սեմինարի համար),

բ) ուսումնական այցելություն  Ստրասբուրգի համալսարան, Ֆրանսիա (երկար դասընթացների համար)

(
գ) ուսումնական այցելություն Սալոնիկ, Հունաստան (երկու մասնագիտացված դասընթացների եւ սեմինարի համար):

Ծրագրի տեւողությունը 24 ամիս է՝ ներառյալ ատենախոսությունը կամ ոլորտային դիպլոմային ծրագիրը (Industrial Capstone Project):

Ուսանողներին հնարավորություն է տրվում ընտրել վեց մասնագիտացումներից մեկը՝ ընդհանուր կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկայի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում եւ առողջապահության կառավարում:
Ուսանողները կարող են ընտրել Executive MBA-ի համար սովորելու երկու եղանակ.
- The Executive Mode
՝ դասընթացների առկա անցկացում, երկրի ներսում եւ երեք միջազգային ուսումնական այցելություններ
կամ
- Executive MBA Blended Mode
՝ բոլոր դասընթացների համաժամանակյա առցանց անցկացում եւ երեք միջազգային ուսումնական այցելություններ:

Ծրագրի յուրահատկությունը կայանում է կրթության նկատմամբ նրա ամբողջական մոտեցման մեջ, քանի որ այն ապահովում է բիզնեսի եւ կառավարման հայեցակարգերի լայն ըմբռնում` կենտրոնանալով բիզնես ռազմավարության ձեւավորման եւ իրականացման վրա:

Ուսումը հաջողությամբ ավարտելու դեպքում համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանավարտներին շնորհվում են հետեւյալ աստիճանները եւ MBA դիպլոմները՝

1.
Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA)  եւ MBA դիպլոմ Յորքի համալսարանի կողմից, Մեծ Բրիտանիա

2.
Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA) եւ MBA դիպլոմ Ստրասբուրգի համալսարանի կողմից, Ֆրանսիա

3. 7-
րդ մակարդակի դիպլոմ Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության ոլորտում՝ Chartered Management Institute (CMI) կողմից, Մեծ Բրիտանիա (ըստ ցանկության):

Համաեվրոպական գործադիր MBA ծրագրիի փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2022թ. հունվարի 31-ից: Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ:

Մինչեւ ապրիլի 30-ը ստացված հայտերը ենթակա են լրացուցիչ Early Bird զեղչի, որը կազմում է ընդհանուր կրթաթոշակի 40 %-ը:

Ընդունելության եւ հայտի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական երևանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով կամ գրելով aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին։

Similar Opportunities


Disciplines

Accounting

Art Management

Arts Administration

Business

Business Administration

Economics

Finance

Human Resource Management

Management

Marketing

Project Management

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia