Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2017- 2018 Ուս․ՏԱՐՎԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ
Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի բակալավրիատում սովորողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ:
Ով կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր․
ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ճարտարապետության և դիզայնի, համակարգչային նախագծման, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետների առաջին կուրս,
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:
Ընտրություն
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով:
- Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
- Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
- Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
0 Comments