«Զարթոնք» քաղաքացիական կրթության անվճար ամառային դպրոց 2017, Երևան

Publish Date: Jun 16, 2017

Deadline: Jun 23, 2017

Անվճար ամառային դպրոց ավագ դպրոցի աշակերտների համար

«Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնը ամառային դպրոցական ծրագիր է, որտեղ մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների գնահատմանն ուղղված համակարգված ծրագրով կրթվելու և վերապատրաստվելու են ավագ դպրոցների աշակերտներ:

Աշակերտները կստանան իրավագիտակցության բարձրացման, աշխարհայացքի զարգացման հնարավորություն, ինչպես նաև կսովորեն գնահատել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

Կրթական կենտրոնը, շնորհիվ լավագույն մասնագետների, որոնք որակավորված են վերոնշյալ թեմաներով թրեյնինգներ անցկացնելու համար, երաշխավորում է ծրագրի բարձր մակարդակ: Բացի դրանից աշակերտները հանդիպումներ կունենան ԱԺ պատգամավորների, նախարարների, հասարակական և քաղաքական հայտնի գործիչների, ճանաչված մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև կկազմակերպվեն այցեր տարբեր պետական հաստատություններ, առաջատար հայկական և միջազգային կազմակերպություններ:

Կրթական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կստանան հավաստագիր՝ «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի կողմից, ինչպես նաև կստեղծվի դպրոցի շրջանավարտների միություն, որտեղ շրջանավարտները հնարավորություն կունենան ներգրավվել «Զարթոնք» կենտրոնի հետագա ծրագրերում՝ թե՛ ՀՀ-ում և թե՛ արտասահմանում:

Բարեգործական ներդրումների միջոցով կրթական կենտրոնի մասնակցության վարձի գումարը ամբողջությամբ արդեն վճարված է բոլոր աշակերտների համար:

Ամառային դպրոցի ծրագրի շրջանակներում ընտրված ավագ դպրոցի աշակերտներին մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների վերհանմանն ուղղված համակարգված ծրագրով կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ հանդիպումներն ու շփումները աշակերտներին հնարավորություն կտան բարձրացնել իրենց իրավագիտակցության մակարդակը և զարգացնել աշխարհայացքը:

Այս ամենից բացի, մեր մասնակիցների համար կազմակերպվելու են ուսուցողական այցեր տարբեր պետական հաստատություններ, առաջատար հայկական և միջազգային կազմակերպություններ, հանդիպումներ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական և քաղաքական հայտնի գործիչների, ճանաչված մտավորականների և արվեստագետների հետ:
Կրթական ծրագրի ավարտին շրջանավարտները կստանան հավաստագրեր՝ «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի կողմից, ինչպես նաև կստեղծվի դպրոցի շրջանավարտների միություն, որտեղ շրջանավարտները հնարավորություն կունենան ներգրավվել «Զարթոնք» կենտրոնի հետագա ծրագրերում՝ թե՛ ՀՀ-ում և թե՛ ԱՄՆ-ում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

-ծրագիրը նախատեսված է 25 ավագ դպրոցի աշակերտների համար
-մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցների միջոցով
-ծրագիրը տևելու է 40 օր
-շաբաթական 3 անգամ, 3-ական ժամով
-«Զարթոնք» կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 20)
-աշխատանքային լեզուն հայերենն է
-ճաշի ընդմիջումներ՝ նախատեսված բոլոր աշակերտների համար
-ուսուցողական այցերը մասնակիցների համար կրում են պարտադիր բնույթ
-ավելի քան 10% բացակայությունների դեպքում մասկանիցները կստանան ազատ ունկնդրի կարգավիճակ և կզրկվեն ավարտական հավաստագիր ստանալու հնարավորությունից

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 23-ը: Այդ ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն ընդունվի:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել
Հեռ. +374 44 044 140
Էլ. հասցե՝ zartonkcenter@gmail.com
Կայքէջ ՝  zartonk.org

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

Human Rights

Law

Opportunity Types

Scholarships

Scholarships

Eligible Countries

Armenia

Armenia

Host Countries

Armenia

Armenia